Փաշինյանի ռեյտինգը եւ էյֆորիան. որքա՞ն են «Իմ քայլ»-ի շանսերը Երեւանի ընտրություններում

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ձայների մեծամասնությունը կարող է ստանալ «Իմ քայլը» իշխանական դաշինքը: Այս կարծիքին են քաղաքական տեխնոլոգները: Նրանք գտնում են, որ իշխանական դաշինքի հաղթելու շանսերը շատ բարձր են երկու պատճառով: Դրանք են հետհեղափոխական էյֆորիան եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր ռեյտինգը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը չէ, որ հավասար հնարավորություններ ունեն: «Կա մեկ գործոն, որ ազդելու է ընտրական գործընթացի վրա՝ հետհեղափոխական էյֆորիան»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա ու հավելեց, որ էյֆորիան դեռեւս բավականին բարձր է, աշխատելու է նաեւ վարչապետի նկատմամբ դրական վերաբերմունքը:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Երեւանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը, «Լույս» դաշինքը, որի ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը։

Արմեն Բադալյանը վստահ է՝ բոլորը չէ, որ ընտրություններին մասնակցում են հաղթելու համար: «Ենթադրում եմ, որ «Իմ քայլը», ունենալով այդ երկու գործոնները, բավականին բարձր տեղ կունենա: Ենթադրում եմ նաեւ, որ ԲՀԿ-ն եւս բավական մեծ տեղ կունենա՝ հավանաբար երկրորդ տեղը: Երրորդ տեղը, հավանական է, գրավի «Լույս» դաշինքը, չորրորդում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ՀՅԴ-ն՝ անցնելով 6 տոկոսը: Նոր ձեւավորված դաշինքները, ամենայն հավանականությամբ չեն անցնի: «Երկիր Ծիրանիի» հնարավորությունները 50/50 են»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ քվեներն ավելի շուտ տրվելու են ոչ թե Հայկ Մարությանին կամ Նաիրա Զոհրաբյանին, այլ համապատասխանաբար՝ Նիկոլ Փաշինյանին եւ Գագիկ Ծառուկյանին:

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները շատ յուրահատուկ են ու հենց այն պատճառով, որ առաջինն են հեղափոխությունից հետո: «Հատկանշական է նաեւ նրանով, որ առաջադրված ուժերից ոչ մեկը հանդես չի գալիս ընդդիմության դիրքերից»,- հավելեց նա՝ նշելով, որ քաղաքական ուժերի այս դիրքավորվածությունից էլ բխելու է նրանց մարտավարությունը:

«Հիմնական մարտավարությունն ուղղված է լինելու քաղաքային նախկին իշխանությունների դեմ: Նշվելու է, որ նրանք թալանել են Երեւանը, իսկ իրենք չեն թալանելու: Բանավեճերը ծավալվելու են հիմնականում ծրագրային կետերի շուրջ», - ասաց նա՝ ձեռնպահ մնալով խոսել այն մասին, թե քաղաքական ուժերը որ հորիզոնականներում կհայտնվեն:

Բանախոսը միայն նշեց, որ հեղափոխության պաթոսը դեռ պահպանվում է, ինչն էլ որոշակի դերակատարություն կունենա ձայների բաշխման ժամանակ: Մասնավորապես, շատ բան կախված կլինի նրանից, թե վարչապետը որքանով ներգրաված կլինի ընտրական գործընթացում:

Հատկանշական է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով ընտրական գործընթացներին եւ այդ համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններին, նշել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր քննություն են «մեզ համար, եւ պետք է այդ քննությունը ստանանք գերազանց»: Նշենք նաեւ, որ կառավարությունը փորձում է օրենսդրական լուծումներով պայքարել հնարավոր ընտրախախտումների դեմ:

Այժմ կառավարությունը մշակել է օրենքի նախագծերի փաթեթ, որի ընդունմամբ մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները (կաշառք տալը եւ վերցնելը)՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլեւ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով:

«Կարծում եմ՝ նրա (վարչապետի) ուժը կհաղթի ընտրություններում: Հիմնական պայքարը կընթանա երկրորդ տեղի համար: «Լույս» դաշինքն իր մեջ ներգրավել է այնպիսի ուժերի, որոնք տարբերվում են շատերից: Նշված դաշինքն իրեն ասոցացնում է որպես ազատական կողմնորոշում ունեցող դաշինք: Եթե նրան հաջողվի կոնսոլիդացնել էլեկտորատը, կարող է իր եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ մրցապայքար ծավալվել: Անցողիկ շեմը բավականին բարձր է»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ ավագանու առաջիկա ընտրությունները որոշ քաղաքական ուժերի համար ինչ-որ չափով ստուգատես են:

Վերջում նա կրկնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շատ բարձր է եւ կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Տպել
2943 դիտում

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը