«Արսենալը» Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլը առանց մեծ դժվարությունների հաղթահարելու լավ շանսեր ունի: Քիչ առաջ ավարտված խմբային փուլի վիճակահանության արդյունքում ընդգրկվեց E խմբում: Այդ խմբում են հայտնվել նաեւ պորտուգալական «Սպորտինգը», ադրբեջանական «Քարաբագը» եւ ուկրաինական «Վորսկլան»: Տեսականորեն 1/16 եզրափակչի 2 ուղեգրերը նվաճելու հիմնական հավակնորդները «Արսենալն» ու «Սպորտինգն» են:

Վիճակահանության արդյունքում ձեւավորվել են հետեւյալ խմբերը.

A - «Բայեր Լեւերկուզեն», «Լուդոգորեց», «Ցյուրիխ», ԱԷԿ

B - «Զալզբուրգ», «Սելթիկ», «Լայպցիգ», «Ռոսենբորգ»

C - «Զենիթ», «Կոպենհագեն», «Բորդո», «Սլավիա Պրահա»

D - «Անդերլեխտ», «Ֆեներբախչե», «Դինամո Զագրեբ», «Սպարտակ Տրնավա»

E - «Արսենալ», «Սպորտինգ», «Քարաբագ», «Վորսկլա»

F - «Օլիմպիակոս», «Միլան», «Բետիս», «Դուդելանժ»

G - «Վիլյառեալ», «Ռապիդ», «Սպարտակ Մոսկվա», «Ռեինջերզ»

H - «Լացիո», «Մարսել», «Այնթրախտ Ֆրանկֆուրտ», «Ապոլոն»

I - «Բեշիկթաշ», «Գենկ», «Մալմյո», «Սարփսբորգ»

J - «Սեւիլիա», «Կրասնոդար», «Ստանդարտ», «Ախիսար»

K - «Դինամո Կիեւ», «Աստանա», «Ռեն», «Յաբլոնեց»

L - «Չելսի», ՊԱՕԿ, ԲԱՏԷ, «Վիդի»

Եվրոպա լիգայի շրջանակներում Ադրբեջան կարող է մեկնել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին դեպքը չէ, որ Մխիթարյանի թիմը եվրագավաթներում հանդիպում է Ադրբեջանը ներկայացնող թիմի հետ: 2015-16 մրցաշրջանում, երբ նա հանդես էր գալիս Դորդմունդի «Բորուսիայում», Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» էր: Մրցակցի հարկի տակ՝ Ադրբեջանում, կայացած հանդիպմանը նա չմեկնեց: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ժգերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել էր. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ եւ եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի այս խաղը»:

Այդ խաղում դորտմունդցիները հաղթեցին 3:1: 2-րդ խաղում՝ Դորտմունդում, «Բորուսիան» հաղթեց 4:0: Մխիթարյանն էլ խփեց իր թիմի 4-րդ գոլը:

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերի 20-ին:

Տպել
1332 դիտում

Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. դեսպան

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Գեղարքունիքում «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ

Իշխանություններն իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն․ Արմեն Ռուստամյան

ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին