ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում հատուկ միջոցներ ձեռք առնել, որպեսզի ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանա մեկնել Ադրբեջան: Այսօր՝ օգոստոսի 31-ին, վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալը», որտեղ նա հանդես է գալիս, մրցելու է ադրբեջանական «Քարաբագի» դեմ: ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից Sport24.ru-ին հայտնել են, որ ստանդարտ գործողություններ են անելու. այն, ինչի միշտ անում են եւ ոչինչ ավելին:

«Դա ստանդարտ գործընթաց է, երբ ՈՒԵՖԱ-ն նամակներ ուղարկում ազգային ասցիացիաներին, ֆուտբոլային ակումբներին եւ դեսպանատներին այն նպատակով, որ ֆուտբոլիստները մուտքի վիզա ստանան, որպեսզի կարողանան մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին»,- լրատվամիջոցին ասել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության բաժնից:

Առաջին դեպքը չէ, որ Մխիթարյանի թիմը եվրագավաթներում հանդիպում է Ադրբեջանը ներկայացնող թիմի հետ: 2015-16 մրցաշրջանում, երբ նա հանդես էր գալիս Դորդմունդի «Բորուսիայում», Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» էր:

Մրցակցի հարկի տակ՝ Ադրբեջանում, կայացած հանդիպմանը նա չմեկնեց անվտանգության նկատառումներով: Ակումբի ղեկավարության հետ զրույցում որոշվել էր, որ այդպես ավելի լավ կլինի: Այդ խաղում դորտմունդցիները հաղթեցին 3:1: 2-րդ խաղում՝ Դորտմունդում, «Բորուսիան» հաղթեց 4:0: Մխիթարյանն էլ խփեց իր թիմի 4-րդ գոլը:

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանում E խմբում «Արսենալը» կմրցի ոչ միայն «Քարաբագի», այլեւ «Սպորտինգի» ու «Վորսկլայի» դեմ: Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին:

Տպել
1496 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին