Սահմանին ակտիվություն է նկատվում. Ադրբեջանի մոտեցումները մաքսիմալիստական բնույթ են ստանում

Վերջին երեք օրերին արցախա-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով ակտիվություն է նկատվում:

Չի բացառվում, որ այս ակտիվությունը կապ ունենա նաեւ վաղը Սոչիում կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հետ: Սովորաբար՝ նման հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը սահմանին լարվածություն է ստեղծում:

Սահմանային իրավիճակի, Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, վերջին օրերին իրավիճակը սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

- Վերջին օրերին ադրբեջանական կողմում որոշակի ակտիվություն կա, դա նկատելի է առաջնագծի մի քանի ուղղություններով, այսինքն՝ ոչ միայն մեր համար է տեսանելի, այլ դրա մասին նաեւ վերջին օրերին գրում են ադրբեջանական լրատվամիջոցներում: Ադրբեջանական տարբեր զորատեսակներ առաջնագծի տարբեր ուղղություններով զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ են սկսել:

Ընդհանուր առմամբ՝ պետք է արձանագրել, որ ճիշտ է վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն առանձնապես ակտիվ չէր զինտեխնիկայի կուտակումների կամ տեղաշարժերի առումով, բայց դա ավելի շատ, կարծում եմ, պայմանավորված էր եղանակային պայմաններով, որովհետեւ բավականին շոգ էր, իսկ նման եղանակային պայմաններում ադրբեջանական կողմը, կարծես թե, հետաձգել էր հիմնական զորավարժություններն ու պարապմունքները: Պատահական չէր, որ հուլիսի սկզբին հայտարարված զորավարժությունը, որ մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում էին բավական մեծ քարոզչական երանգներով ներկայացնել, ըստ էության ձախողվեց նաեւ եղանակային պայմաններից ելնելով. զորավարժության մի քանի փուլեր, ըստ էության, չիրականացվեցին:

Վերջին երեք օրերին որոշակի ակտիվություն կա, որը պայմանավորված է ադրբեջանական կողմի զինտեխնիկայի տեղաշարժներով: Ներկայումս դրանց մասշտաբները մեծ չեն եւ մեծ սպառնալիքներ չեն ստեղծում, սակայն առաջնագծի մոտակա հատվածներում նման միջոցառումների իրականացումն, այնուամենայնիվ, իրավիճակին որոշակի լարվածություն հաղորդում է:

- Ակտիվության ֆոնին սադրիչ գործողություններ նկատվե՞լ են:

- Ադրբեջանական կողմը փորձում է սահմանի տարբեր ուղղություններով ներթափանցման հնարավորություններ ստեղծել, այս ամառվա ընթացքում մի քանի դեպքեր եղել են, բայց բավականին վաղ փուլում հայկական կողմը ֆիքսել է հակառակորդի առաջխաղացումը եւ կանխել: Մասշտաբային առումով ամենամեծն առաջնագծի հյուսիսային ուղղությամբ մոտ 15 հոգանոց խմբով ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձն էր, որը եւս ժամանակին մեր դիրքապահների կողմից ֆիքսվել եւ կանխվել է:

- Այսինքն՝ դա կանխելուց հետո էլ ներթափանցման փորձեր ձեռնարկո՞ւմ են:

- Հայկական կողմը բավական լուրջ աշխատանքներ է տանում առաջնագծի ինժեներատեխնիկական համակարգերի արդիականցման ուղղությամբ, սակայն այդ պարագայում եւս ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկում: Մեր առաջապահ ստորաբաժանումները մարտական հերթապահության կրման բարձր մակարդակ են դրսեւորում, պատշաճ կատարում իրենց վրա դրված մարտական խնդիրը:

-  Պարոն Աբրահամյան, վաղը Սոչիում տեղի կունենա Պուտին-Ալիեւ հանդիպումը, հանդիպման օրակարգում նաեւ Արցախի հարցը կա, հաշվի առնելով, որ բանակցությունները տեւական ժամանակ դադարեցված են, ըստ ձեզ՝ այդ մասով ի՞նչ կարող է քննարկվել:

- Այն երկրները՝ հատկապես միջնորդ երկրներին է վերաբերում, որոնք ներգրավվածություն ունեն բանակցային գործընթացում, շահագրգռվածություն ունեն խաղաղության եւ կայունության պահպանման գործում, պետք է այս փուլում բավական մեծ ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին բանակացային սեղան վերադարձնելու համար, որովհետեւ գնալով Ադրբեջանի մոտեցումները սկսում են մաքսիմալիստական բնույթ կրել:

Ադրբեջանական կողմի քայլերը եւ հայտարարությունները ամբողջովին հակասում են խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու տրամաբանությանը, եւ միջնորդ երկրները պետք է անընդհատ ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար:

Պետք է արձանագրել, որ ներկայումս բանակցություններ չկան եւ այսպիսի իրավիճակի պահպանումը կարող է առավել վտանգավոր հետեւանքների հանգեցնել:

- Պատերազմի հնարավոր վերսկսման վտանգի մասի՞ն է խոսքը:

- Դրան նպաստող գործոններ կան ու դրանք քիչ չեն, բայց ամենամեծ գործոնը բանակցությունների բացակայությունն է:

- Ըստ ձեզ՝ ե՞րբ կարող են վերսկսվել բանակցությունները:

- Դժվարանում եմ ասել, որովհետեւ Ադրբեջանը որեւէ դրական ակնկալիքի տեղ չի թողնում, նրա քայլերը հատկապես վերջին շրջանում, չեն նպաստում բանակցությունների վերսկսմանը:

- Եռակողմ հանդիպում մոտ ապագայում իրատեսակա՞ն է:

- Միգուցե համանախագահ երկրների ղեկավարների ջանքերով նման հանդիպում լինի, բայց այս պահին բանակցությունների վերսկսման կամ դրանում լուրջ փոփոխության մասին շատ դժվար է խոսել:

Տպել
3675 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին