Սեպտեմբերի 1-ը տոն է, դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 3-ից

Վաղը սեպտեմբերի 1-ն է, ու քանի որ նաեւ շաբաթ է, աշակերտների ծնողների եւ առհասարակ հանրության շրջանում շարունակ հարց էր առաջանում, թե արդյոք այդ օրը երեխաները դպրոց են գնալու: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ անկախ շաբաթվա օրերից՝ սեպտեմբերի մեկը Գիտելիքի եւ դպրության օրն է՝ պետական տոն, որը տոնում են հանրակրթական դպրոցներում: Նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր. «Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ»: Հավելենք, որ ուսումնական տարվա մեկնարկի օրը սահմանվում է «Հանրակրթության մասին օրենքով»: 15-րդ հոդվածի առաջին կետում նշվում է. «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից»: Այդ օրը տոն կլինի, իսկ դասապրոցեսը կսկսվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 3-ից:

Նախնական տվյալով՝ նոր ուսումնական տարում դպրոց կհաճախի 39 հազար առաջին դասարանցի: Դա ակնկալվող թիվն է՝ ըստ համապատասխան տարվա ծնունդների ցուցանիշի: Իսկ թե որքան կլինի առաջին դասարան հաճախող երեխաների փաստացի թիվը, պարզ կլինի մինչեւ սեպտեմբերի կեսը, երբ ընդունելությունն ավարտված լինի, իսկ արդյունքները՝ ամփոփված:

Տպել
2338 դիտում

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո