Շահինյանի գործը դատարանում. մյուս պաշտոնյաներինը՝ օրինակա՞ն

01/09/2018 schedule18:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ի համարում

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության (ժողովրդական լեզվով՝ ԿՌՈՒ) պետ Լեւոն Շահինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը (հոդված 179՝ յուրացում, 38-189՝ կեղծ ձեռնարկատիրություն) վերջին տարիների ամենաաղմկոտ գործերից է: 2005-ի փետրվարին առաջադրված մեղադրանքը եւ դրան հաջորդած կալանքը հասարակությունը դիտեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի դրսեւորում եւ թեթեւացած շունչ քաշեց՝ ժողովրդին թալանողներն էլ են մեկ-մեկ պատասխան տալիս: Սակայն այս քրգործին ծանոթացողները, կարծում ենք, մեծ հիասթափություն կապրեն, երբ տեղեկանան, թե ինչում է իրականում մեղադրվում Լեւոն Շահինյանը:

Պարզվում է՝ մեղադրանքը բոլորովին կապ չունի նրա ծառայողական պարտականությունների հետ, նրան մեղադրում են ոչ թե պետական գումարներ յուրացնելու, ոչ թե ֆինանսական վերահսկողության իրականացման ժամանակ հափշտակություններ կատարելու, ոչ էլ կաշառք վերացնելու, այլ դրսում ինչ-ինչ գումարներ աշխատելու մեջ: Եթե մեղադրականը «թարգմանենք» կենցաղային լեզվով, ապա Լ.Շահինյանը աշխատանքից դուրս բիզնես է ունեցել, իր հիմնադրած կազմակերպությունների միջոցով գումարներ աշխատել: Այսինքն՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ աուդիտ անելու պատվերներ է բերել, այդ պատվերների մի մասը կազմակերպությունները ցույց չեն տվել՝ հարկերը թաքցնելու նպատակով, կամ էլ՝ պատվերը ձեւակերպել են, բայց գործունեություն չեն իրականացրել, հնարավոր է անգամ, որ գումարներ են լվացել, բայց այդ բոլորը կատարվել է ֆիննախից դուրս:

Այսինքն՝ այստեղ կարող է խոսք գնալ միայն հարկեր թաքցնելու մասին: Եթե մեղադրանքը դիտարկենք անօրինական ձեռնարկատիրության տեսանկյունից, ապա այսօր պետք է մեղադրանք առաջադրվեր ԱԺ բոլոր պատգամավորներին, նախարարներին ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախագահին, վարչապետին եւ նրանց ընտանիքի անդամներին: Սակայն անդրադառնանք Լ.Շահինյանին առաջադրված բուն մեղադրանքին: Մինչեւ 2001 թիվը Լ.Շահինյանն աշխատել է հարկային մարմիններում, այդ թվում՝ եղել է Արաբկիրի հարկային տեսչության պետ: 2001 թվականին ազատվել է աշխատանքից եւ փետրվարի 26-ին հիմնադրել «Շալե կոնսալտինգ» ընկերությունը (Շահինյան Լեւոն անվան հապավումն է), մարտին նա ծանոթացել է «Աուդիտ խորհրդատու» ընկերության հիմնադիր Ս.Մանուկյանի հետ եւ վերջինիս առաջարկով դարձել նաեւ այս ընկերության տնօրենը:

Ըստ էության, այս 2 ընկերությունները համատեղ են գործել: 2001-ի ապրիլի 16-ին նա նշանակվել է ֆիննախի վերահսկողության վարչության պետի տեղակալ, ապա պետ եւ նշանակվելուն պես ազատվել է վերը նշված ընկերությունների տնօրենի պաշտոնից: Նրա փոխարեն տնօրեն է նշանակվել իր ընկերը՝ Լեւոն Հովհաննիսյանը, որը շարունակել է աշխատեցնել այդ 2 աուդիտորական ընկերությունները: Միանգամից նշենք, որ բոլոր խախտումները, ինչում մեղադրվում է Շահինյանը, կատարվել են այս 2 ընկերությունների կողմից՝ Լ.Հովհաննիսյանի ղեկավարման շրջանում: Եվ նախաքննության մարմինը, որպեսզի մեղադրանքը կպցնի Շահինյանին, իր առաջ խնդիր է դրել ապացուցել, որ նշված ընկերությունների «փաստացի» տնօրենը շարունակել է մնալ Շահինյանը, որը հանդիսանալով ֆիննախի վարչության պետ՝ շարունակել է ղեկավարել դրանց գործունեությունը, իսկ դե յուրե տնօրեն Լ.Հովհաննիսյանը հլու հնազանդ ենթարկվել է նրան:

Ի դեպ՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ.Հովհաննիսյանին, որն ինչ-ինչ հանգամանքներում Շահինյանի կալանավորման հաջորդ օրը մահացել է սեփական ավտոմեքենայի մեջ՝ ըստ բժիշկների, թունավորվել է շմոլ գազից, թեեւ մտերիմները համոզված են, որ նա սրտի կաթված է ստացել, ապա նոր թունավորվել: Նրա մահից հետո մեղադրանքը Լ.Հովհաննիսյանի մասով կարճվել է, սակայն նախաքննության առաջին փուլում նրա տված ցուցմունքները տեղ են գտել մեղադրականի մեջ: Հնգամսյա քննության ընթացքում ՀԿԳ քննիչ Բորիս Ղալեչյանը հանգել է հետեւյալ եզրակացության. «Լ.Շահինյանը հանդիսանալով «Շալե կոնսալտինգ» եւ «Աուդիտ խորհրդատու» ՍՊԸ-ների տնօրեն, այնուհետեւ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, փաստացի շարունակելով ղեկավարել ընկերությունների գործունեությունը, Լեւոն Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու եւ օգտագործելու միջոցով 2002-2003թթ. ընթացքում հափշտակել է «Աուդիտ խորհրդատու» եւ «Աուդիտ խորհուրդ սերվիս» ՍՊԸ առանձնապես խոշոր չափերի 60 մլն դրամ եւ 16 մլն դրամ գումարները:

Բացի այդ՝ կազմակերպել է առանց ծառայությունների մատուցման Լեւոն Հովհաննիսյանի կողմից կեղծ փաստաթղթեր տրամադրելը, որոնց հիման վրա «Աուդիտ խորհրդատու» ՍՊԸ միջոցով 2001-2002թթ. «Շալե կոնսալտինգ» ընկերությանը վճարվել է 7 մլն 965 հազար 900 դրամ: Արդյունքում՝ «Աուդիտ խորհրդատու» ընկերության կողմից պակաս է հաշվարկվել եւ պետբյուջե չի վճարվել 1 մլն 327 հազար 700 դրամ ԱԱՀ եւ 1 մլն 327 հազար 700 դրամ շահութահարկի գումար»: Ակնհայտ է, որ այս մեղադրանքի առաջադրումը եւ Շահինյանի կալանավորումը պատահական չէ՝ նման մասշտաբի պաշտոնյաներին Հայաստանում առանց պատվերի չեն կալանավորում:

Սակայն Լ.Շահինյանը մեր հարցին, թե՝ ում էր անհրաժեշտ իր կալանավորումը, զարմանալի լավատեսական պատասխան տվեց՝ ասելով, որ՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, եւ ինքը համոզված է, որ դատաքննության ընթացքում այն պարզվելու է, իսկ իրեն արդարացնելու են: Մենք կշարունակենք հետեւել դատաքննությանը, որը ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Շահինյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

Արմինե Օհանյան

Տպել
2315 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա