Վերապատրաստվում են Արցախի տարբեր շրջանների 124 բուժքույրեր

Սկսած 2011թ.-ից` «Ամերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության» և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է «Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար, որի նպատակն է բարձրացնել բնակչության առողջապահական սպասարկման որակը, մասնագետներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, նպաստել հետազոտման ու բուժման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը: Նշված ծրագրի շրջանակներում, մինչ օրս, Երևանի առաջատար բուժհիմնարկներում վերապատրաստվել է մոտ 240 բժիշկ Արցախի Հանրապետությունից:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, ՀՕՖ-ի աջակցությամբ Արցախում իրականացվել են նաև արտագնա դասընթացներ բժիշկների համար` Երևանի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

2018 թվականից մեկնարկել է վերապատրաստման նոր ծրագիր համայնքային բուժքույրերի համար, որի շրջանակներում արդեն վերապատրաստվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 124 համայնքային բուժքույր:

Այդ նպատակով 2018 թվականի ապրիլ ամսին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում որպես դասընթացավարներ վերապատրաստվել են նշված շրջանների բուժմիավորումների 4 բժիշկ և 7 բուժքույր:

Դասընթացները սկսված են, նախատեսվում է առաջին փուլը ավարտել սույն թվականի հոկտեմբերին:
Ծրագիրը շարունակվելու է 2 տարի ևս, որին կընդգրկվեն ԱՀ առողջապահության համակարգի համայնքային բուժքույրերի հիմնական մասը:

Վերոհիշյալ դասընթացները անվճար են, ՀՕՖ-ի գրասենյակի կողմից մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ տրանսպորտային և սննդի ծախսերը հոգալու համար:

Տպել
617 դիտում

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի