Պետք է պատասխանատվություն ստանձնենք եւ տարաբնույթ մեկնաբանություններին այլեւս տեղիք չտանք

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով:

Այսօր ՀԺ-ի հետ զրույցում, խոսելով ՔՊ-ի անդամակցման մասին, նախարար Մակունցն ասաց. «Այո, այժմ հանդիսանում եմ ՔՊ-ի անդամ, սակայն նշեմ, որ կանգնած եմ կուսակցության հիմնադրման ակունքներում, ֆորմալ առումով կուսակցության անդամ չեմ եղել: Այժմ ներկայացնում եմ քաղաքական պաշտոն, ներկայացնում եմ հստակ քաղաքական թիմ, ուստի՝ նպատակահարմար եմ համարել ամրագրել իմ մասնակցությունը քաղաքական թիմի աշխատանքներում:

Լիլիթ Մակունցն անդրադարձավ իրենց թիմակից «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արված հայտարարությանը: «Իմ Քայլ»-ի ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում Մարությանն իր քաղաքական ուժին սատարողներին անվանել էր սպիտակ ուժեր, մյուսներին՝ սեւ:

«Հայտարարությունն, իհարկե, մեկնաբանությունների տեղիք է տվել, միգուցե ձեւակերպումներն էլ մի փոքր նպաստել են, որպեսզի այլ մեկնաբանություններ հնչեն, բայց իմ կարծիքով՝ Հայկ Մարությանը նկատի է ունեցել, որ թիմը լծված է աշխատանքի եւ պատրաստ է ջանք չխնայել՝ փոփոխություններն առաջ տանելու համար, երեկվա ելույթում ընդհանուր դիրքորոշումը, կարծում եմ՝ սա էր»,-ասաց Մակունցը:

Նա նաեւ հավելեց.

«Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր ձեւակերպումներն այլ կերպ չընկալվեն եւ մարդիկ հասկանան այն՝ ինչ մենք նկատի ունենք մեր խոսքում: Լարվածության եւ ճնշման տակ նաեւ քաղաքական ելույթներ ունենալիս մի փոքր զգուշավորություն պետք է ունենալ: Պետք է պատասխանատվություն ստանձնենք, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք այլեւս չտրվի»:

Տպել
10571 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին