Ի՞նչ նպատակ էր հետապնդում «Վերադարձ հայրենիք» սադրանք-ակցիան

Լուսանկարում՝ «Վերադարձ հայրենիք» ակցիայի մասնակիցները

Սեպտեմբերի 1-ին «Վերադարձ հայրենիք» ակցիայի շրջանակներում մի խումբ ադրբեջանցիներ նախատեսել էին Բարդա–Ակնա ավտոմայրուղով անցնել արցախա-ադրբեջանական շփման գիծը՝ այդպիսով բողոքելով իշխանությունների՝ «Ղարաբաղը վերադարձնելու» անկարողության դեմ: Ակցիան մի քանի օր առաջ նախաձեռնել էր նախկինում Աղդամի շրջանի բնակիչ Ջամալ Ահմեդովը: 66-ամյա Ահմեդովը Ֆեյսբուքյան տեսաուղերձում իր էջում նշել էր, թե իբր ծանր հիվանդ է եւ ցանկանում է կյանքի վերջին շրջանն անցկացնել հայրենի գյուղում: Նա պատրաստվում էր հատել սահմանը «սպիտակ դրոշով, բարձրացրած ձեռքերով» եւ գնալ ու ապրել այն տանը, որտեղ ծնվել է»: Ահմեդովը հրավիրել էր բոլոր ցանկացողներին միանալ իրեն եւ «վերադառնալ հայրենիք»:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ ակցիայի մասնակիցների թվում էին ազգային-դեմոկրատական շարժման ակտիվ մասնակիցներ, ինչպես նաեւ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նաղին: Ակցիայի մասնակիցները պատրաստ էին «անգամ կյանքի գնով վերադառնալ հայրենի տները»:

Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել անգամ մոտենալ շփման գծին: Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին, ապա, որոշ ժամանակ անց ազատ արձակել:

Հայ գործիչների կողմից ակցիան որակվեց որպես սադրանք: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Armenia TV-ի հետ զրույցում նշել էր, որ իբրեւ թե հուսահատ մարդկանց արկածախնդիր քայլի հնարավոր հետեւանքներով Ադրբեջանը պատրաստվում է արդարացնել իր ծրագրած ռազմական գործողությունները: Հայկական դիրքերին մոտենալուց առաջ այդ մարդիկ պետք է անցնեն ադրբեջանական դիրքերը, իսկ առանց Ադրբեջանի իշխանությունների իմացության ոչ մի քաղաքացի նման քայլ չէր նախաձեռնի: 

Ակցիային անդրադարձել էր նաեւ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում սադրանք էր որակել ակցիան եւ զարմանքն արտահայտել առ այն, որ «բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը»:  

«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, որոնք նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում», - գրել էր Հասրաթյանը:

Ելնելով նրանից, որ ակցիան «կանխվեց» տեղեկատվական առումով ֆիասկոյից (դրա վերաբերյալ տեղեկատվությունը դուրս չեկավ հայկական եւ ադրբեջանական մեդիա տիրույթից) հետո՝ չի կարելի բացառել, որ դրա տապալման պատճառներից մեկը տեղեկատվական ոչ պատշաճ աջակցությունն էր: Այլ կերպ ասած՝ մեծ աղմուկ չբարձրացավ:

Ակցիային նախորդող օրերին Տիգրան Աբրահամյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել էր, որ վերջին օրերին ադրբեջանական կողմում նկատվում է որոշակի ակտիվություն: Նա նաեւ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է սահմանի տարբեր ուղղություններով ներթափանցման հնարավորություններ ստեղծել, իսկ այս ամառվա ընթացքում տեղ գտած մի քանի դեպքերում հայկական կողմը բավականին վաղ փուլում ֆիքսել է հակառակորդի առաջխաղացումը եւ կանխել: Ստեղծված իրավիճակը հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, ակցիայի իրական կազմակերպիչը Ահմեդովը չէ, իսկ դրա նպատակը ոչ թե «տուն վերադառնալն» է, այլ դիվերսիոն «այլընտրանքային» ճանապարհ գտնելը եւ իրավիճակն առավել ապակայունացնելը:

Տպել
8083 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել