Ա. Հակոբյանն ու Կաթողիկոսն այցելել են արյունաբանական կենտրոնի 16 երեխաներին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառ Հայրապետին մուտքի առջև դիմավորեցին կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բ.գ.դ. Սամվել Դանիելյանը, «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի խորհրդում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը,  կենտրոնի բժշկական ղեկավար կազմը և այցելու հովիվ Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը։Նորին Սրբությունը և ՀՀ վարչապետի տիկինն այցելեցին կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին և պատանիներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայեց մանկական Աստվածաշնչեր և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրույց ունեցան կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին Սրբությունը կարևորեց նաև մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել և զորակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը և ապահովելու նրանց համար անվրդով և երջանիկ մանկություն:

Տպել
3026 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին