Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նշում է, որ ՀՖՖ նախագահի փոփոխության մասին լուրը սպասելի չի եղել: Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին, ամենահավանական թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, իսկ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ եթե Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:  Հայաստանի հավաքականն այսօրվանից՝ սեպտեմբերի 3-ից, նախապատրաստվում է Ազգերի լիգայի՝ Լիխտենշտեյնի ու Մակեդոնիայի դեմ խաղերին: Այսօր կայացած առաջին մարզումնից հետո լրագրողների հետ զրույցում ֆուտբոլիստը խոսեց առաջիկա խաղերի, պորտուգալական նոր թիմում՝ «Շավիշում» իր ելույթների, ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին:

-Ի՞նչ կասես նոր թիմի ու մարզավիճակիդ մասին:

-Նոր թիմում ամեն ինչ նորմալ է: Նույն առաջնությունում եմ խաղում: Ինձ ծանոթ է: Մարզավիճակս էլ նորմալ է:

-Ինչպե՞ս կգնահատես Հայաստանի շանսերը եւ մեր մրցակիցներին:

-Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ, ինչպես մենք, շատ լուրջ են տրամադրված, որովհետեւ որքան մենք ենք համարում, որ սա լավ շանս է Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար, այդպես էլ մյուս թիմերն են տրամադրված: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղեր կլինեն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խմբում առաջին տեղը զբաղեցնենք: Դա միակ նպատակն է:

-Ի՞նչ կասես Լիխտենշտեյնի հավաքականի մասին:

-Կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք, ուղղակի պետք է դա նաեւ ապացուցել խաղադաշտում:

-«Շավիշի» ու «Մարիտիմուի» խաղամակարդակները կհամեմատե՞ս:

-Ինձ թվում է՝ նույն մակարդակի թիմեր են: Մրցաշրջանում ընթացքում կերեւա, թե որ թիմը ոնց հանդես կգա:

-«Շավիշի» կազմում արդեն խաղացել ես «Մարիտիմուի» դեմ: Ի՞նչ զգացողություններ էին եւ ինչպիսի՞ ընդունելություն էր երկրպագուների կողմից:

-Շատ հաճելի էր վերադառնալ Մադեյրա: 3 տարի այնտեղ ապրել եմ: Լավ հարաբերություններ ունեմ ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների հետ: Ինչ-որ տեղ դժվար էր, եւ կարոտել էի Մադեյրան:

-Հետեւո՞ւմ ես Հայաստանի առաջնությանը: Ինչպիսի՞ն է մի քանի տարի առաջվա համեմատ:

-Կարծում եմ՝ առաջընթաց կա: Բավականին քանակությամբ լավ ֆուտբոլիստներ են տեղափոխվել Հայաստան, թիմերն են շատացել: Դիտել եմ հանդիպումները: Շատ հետաքրքիր եւ ուժեղ առաջնություն է դարձել:

-Հնարավո՞ր է՝ օրերից մի օր քեզ էլ տեսնենք Հայաստանի առաջնությունում:

-Հնարավոր է:

-Առաջիկա մրցակիցը՝ Լիխտենշտեյնը,  հնարավորինս շատ կպաշտպանվի: Հնարավո՞ր է, որ ամենաշատ խնդիրները ունենանք այն թիմի դեմ խաղում, որից ամենից քիչն ենք սպասում:

-Միշտ այդպես է լինում: Եթե մտածենք թույլ է, խնդիրների առջեւ կկանգնենք, բայց պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի պաշտպանության կամ հարձակման:

-Հավաքականի վրա ճնշոււմ չկա՞ այն առումով, որ շատերն ասում են, որ Ազգերի լիգայում պարտադիր պետք է Եվրո 2020-ի ուղեգիր նվաճել:

-Կա: Հավատ էլ կա, ցանկություն ու վստահություն կա, եւ այդ ճնշումը, կարծում եմ, նորմալ է, որովհետ, եթե ոչ այստեղ, ապա որտե՞ղ:

-Այսօր առաջին մարզումը անցկացրիք: Ինչպե՞ս անցավ:

-Շատ բարձր տրամադրություն ունեինք, բոլորս կարոտել էինք միմյանց, բայց միեւնույն մարզիչը նշեց, որ կորցնելու ժամանակ չկա կորցնելու թեթեւ մարզումների կամ տրամադրության համար, պետք անմիջապես կենտրոնանանք կոնկրետ նպատակի վրա:

-Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, եւ ամենայն հավանականությամբ Ռուբեն Հայրապետյանին կփոխարինի այլ մարդ: Դուք՝ ֆուտբոլիստներդ, ինչպե՞ս եք գնահատում Հայրապետյանի աշխատանքը եւ արդյո՞ք սպասելի էր ձեր համար ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը:

-Սպասելի դարձավ: Մինչեւ այդ սպասելի չէր, բայց կյանք է, ամեն ինչ էլ լինում է, դա ֆուտբոլի մի մասն է: Բոլորն էլ, ինչպես ֆուտբոլիստները, մարզիչները, այնպես էլ նախագահները կարող են փոխվել:

-Հայրապետյանի աշխատանքը այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում:

-Կարծում եմ՝ բավականին աշխատանք է տարվել Հայաստանի ազգային հավաքականի, մանկապատանեկան ֆուտբոլի ուղղությամբ: Այս ակադեմիաները, որ կառուցվել են նրա օրոք են: Եթե նայենք՝ ինչպես էր մինչեւ այդ ու հիմա, մեծ փոփոխություն կա:

-Նախագահի նոր թեկնածուին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, ծանո՞թ եք:

-Ո՛չ:

Տպել
4680 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը