Խոշորացված համայնքում պետք է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը. Պապիկյան

Սուրեն Պապիկյանը եռօրյա այցով եղել է Լոռու մարզում: Աշխատանքային այցի ընթացքում նախարարը Լոռու մարզպետի եւ փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային եւ զբոսաշրջային վայրերում շրջայցից հետո նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Օձուն եւ Ալավերդի համայնքներ, տեղի բնակիչների հետ քննարկել համայնքների խոշորացման արդյունքում գրանցված դրական ու բացասական կողմերը, բնապահպանությանն առնչվող հիմնախնդիրներն ու զբոսաշրջային հնարավորությունները։ Նախարար նշել է, որ խոշորացված համայնքում անհրաժեշտ է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը։ Գործընթացի իրական նպատակը առկա միջոցների, ֆինանսական ռեսուրսի խնայումն է եւ դրանց արդյունավետ օգտագործումը։ «Սրա շրջանակում ես այն պատկերացումն ունեմ, որ, օրինակ, դպրոցների եւ մանկապարտեզների մասով մենք պետք է գնանք մինիմալ ծախսերի. ոչ թե փակենք եղածները, այլ խնդիրը լուծենք այնպես, որ խոշորացված համայնքի մանկապարտեզներից օգտվեն նաեւ մնացյալ այն գյուղերի երեխաները, որտեղ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկան մանկապարտեզներ»,-ասել է նախարարը։ 

Օրվա ավարտին Ախթալայի համայնքապետարանում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել Ախթալա եւ Շնող համայնքների ղեկավարների եւ վարչական ներկայացուցիչների հետ։ Նախարարը շեշտել է համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների՝ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու, համայնքային բյուջեների ծախսման եւ նպատակային օգտագործման հարցում հաշվետվողականություն դրսեւորելու եւ հանրային կարծիքը լսելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով տարածաշրջանին հատուկ հանրային լայն հնչեղություն ունեցող խնդիրներին՝ նախարարը նշել է, որ դրանց համար արագ եւ բոլոր կողմերին գոհացնող լուծումներ գտնելը բարդ է, քանի որ դրանք մի կողմից պարունակում են սոցիալական, մյուս կողմից բնապահպանական բաղադրիչներ, որոնք չեն կարող ստորադասվել մեկը մյուսին։

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 1–ին Թումանյան համայնքի միջնակարգ դպրոցի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը նախարար Սուրեն Պապիկյանն իր ողջույնի խոսքն է հղել դպրոցների աշակերտներին եւ նրանց հետ փոքրիկ դասախոսություն ունեցել՝ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումն ունենալու հնարավորության մասին։ «Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է: Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ եւ պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են՝ կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները»,- նշել է նախարարը։ 

Այնուհետեւ Սուրեն Պապիկյանը մասնակցել է Քարինջ բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը եւ Ահնիձորի այլընտրանքային մանկապարտեզի արեւային ֆոտովոլտային պանելի դիտարկմանը։ 
Նախաուսումնական հաստատությունների պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը Քարինջ եւ Ահնիձոր համայնքների բնակիչների հետ զրուցել է համայնքների կարիքների, բնակիչների մտահոգությունների մասին։ Լսելով Ահնիձորի միջնակարգ դպրոցի վթարային պայմաններին մասին՝ նախարարը խոստացել է առաջիկա ծրագրերի օրակարգում ներառել դպրոցի վերանորոգման հիմնահարցը: 

Պատասխանելով գյուղերում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել համայնքների բնակիչներին աշխատանքի հնարավորություն փնտրելիս հայացքն ուղղել դեպի գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ հողագործություն, անասնապահություն, իսկ անասնագլխաքանակին ծանոթանալով նախարարը հորդորել է այդ թիվն առնվազն եռապատկել։ «Փաստ է, որ մեր հանրապետության սննդի պաշարների ու տարբեր հարցեր հոգալու համար մեզ պետք է նաեւ արտադրող գյուղ, այսինքն՝ գյուղմթերք արտադրող մարդիկ։ Ի՞նչ է գյուղատնտեսությունը, եթե ոչ աշխատանք։ Նույն անասնապահությունը, հող մշակելը, նույնպես աշխատանք է։ Բայց սա կարելի է հարստացնել ու նաեւ նոր մշակույթ ներմուծել, իսկ բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է»,-հավելել է նախարարը։

Շարունակելով այցը նախարարը համայնքների ղեկավարների, վարչական ներկայացուցիչների եւ ավագանու անդամների հետ հանդիպումներ է ունեցել Դսեղի “ՔՈԱՖ” սմարթ կենտրոնում եւ Վանաձորի մարզպետարանում: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջությանը, ճանապարհային եւ էներգետիկ հիմնախնդիրներին, արտագաղթին, աղբահանությանը վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծելով աղբահանության խնդրի հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը այժմ քննարկում է աղբահանության հայեցակարգը, եւ հավելել, որ դրանում իրենց ներդրումը պետք է ունենան նաեւ համայնքների ղեկավարները՝ ներկայացնելով ինչպես խնդիրների համապարփակ նկարագրեր, այնպես էլ դրանց լուծման ծրագրային առաջարկներ:

Այնուհետեւ նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է «ՄԱՅՄԵԽ ՍԿԻ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ծրագրով Լոռու մարզի լեռնադահուկային կենտրոնի համար նախատեսվող տարածքներ, Անտառաշեն համայնքի բնակիչների հետ քննարկել ծրագրի իրականացման հետ կապված վերջիններիս առարկություններն ու առաջարկները։ 

Սեպտեմբերի 3-ին նախարարը այցելել է Սպիտակ, որտեղ հանդիպում է ունեցել Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Համայնքների խոշորացման գործընթացը քննարկելիս նախարարն ընդգծել է, որ փոքր համայնքներում միջոցների սղության պայմաններում լուծումը խոշորացումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դրանց եկամուտների ճիշտ ուղղորդումն ու արդյունավետ կառավարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համայնքներում անմշակ հողատարածությունների ու խոտհարքների խնդրին։ Նախարարն իր մտահոգություններն է հայտնել դրա կապակցությամբ եւ կարեւորել հացահատիկային կուլտուրայի դաշտեր ունենալու եւ համայնքներն անհրաժեշտ գյուղտեխնիկայով հագեցնելու անհրաժեշտությունը։ 

Լոռու մարզ այցը նախարար Սուրեն Պապիկյանն ավարտել է Մեծ Պարնի համայնքում՝ շրջայց կատարելով բրիկետի (խտացված վառելանյութի) վերջերս գործարկված արտադրամասում եւ պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվող մանկապարտեզում։ 

Տպել
1828 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ