Հյուսիս-հարավի երկրորդ տրանշի աշխատանքների շուրջ 30 տոկոսը կատարված է

04/09/2018 schedule12:20

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ այս պահին ամբողջովին ավարտվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի երկրորդ տրանշում հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները։

Այս մասին նա հայտարարել է իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ: «Նշեմ, որ 2018-ի մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում տրանշ 2-ում կառուցվել է 6,5 կմ բետոնե պատվածք։ Աշխատանքի արժեքը 3,2 մլրդ դրամ, որը կազմում է 2018-ի աշխատանքների պլանով նախատեսվածի 29 տոկոսը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, տրանշ 3-ում ավարտվել եւ Ասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը, ուղղված գործողությունների պլանը: «Այդտեղ Ազատան-Բենիամին 6 կմ-անոց հատվածում նախագծային փոփոխություն է եղել, քանի որ այդ տարածքով պատմագիտական օբյեկտ է հայտնաբերվել»,- ասել է նա:

Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ տրանշ 4-ում նախագծային աշխատանքների մրցույթն է հայտարարվել: «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին եւս ավարտել ենք հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը կավարտենք 38 եւ 45 կմ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ: «Այն արժեր 31 մլրդ դրամ, որը 2018-ի պլանի մոտ 20 տոկոսն է կազմում»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ներկա պահին հիմնանորոգում են 10 ճանապարհ, շուրջ 62 կմ երկարությամբ, որը կազմում է 2018-ի պլանի 50 տոկոսը։

Տպել
1188 դիտում

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից