Ընտրությունները շատ քաղաքական ուժերի համար անսպասելի արդյունքներ են ունենալու. Բաղդասարյան

Այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը եւ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը խոսեցին Երեւանի ավագանու ընտրություններից ակնկալիքների ու մարտահրավերների մասին:

Դանիել Իոաննիսյանը իր խոսքում նշեց, որ իրավապահ մարմինները դեռ քաղաքական կամք չունեն՝ պաշտպանելու գործող ընտրական օրենսգիրքը, այդ պատճառով քաղհասարակությունը հանդես եկավ փոփոխությունների փաթեթով, որը երկու օրից կքննարկվի խորհրդարանում: Իոաննիսյանը նաեւ նշեց, որ փոփոխությունների փաթեթում կա առաջարկ՝ տուգանել բեյջ չունեցող հանձնաժողովի անդամին, դիտորդին, վստահված անձին: Տուգանվելու են նաեւ մարդիկ, որոնք անընդհատ մտնում, ելնում են ընտրատեղամաս:

Վարդինե Գրիգորյանը ասաց, որ միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են ընտրությունների վերահսկմամբ, եւ արդեն երկու միջազգային կազմակերպություն է գրանցվել ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար

Արմեն Բաղդասարյանը ասաց՝ սպասվում էր, որ ընդդիմություն չի լինելու, բայց հիմա մի իրավիճակ է ստեղծվել եւ բոլորը պայքարելու են երկրորդ տեղի համար: Սակայն երկու օր առաջ Հայկ Մարությանի արած հայտարարությունից հետո թեկնածուները պայքարելու են իրենք իրենց համար եւ Հայկ Մարությանի դեմ: Բաղդասարյանի կարծիքով՝ Մարությանը համաժողովրդական թեկնածու չէ:

«Ընտրությունները ցույց կտան՝ արդյո՞ք ժողովուրդը անվերապահորեն վստահում է Նիկոլ Փաշինյանին եւ կընտրի նրա կուսակցության առաջարկած թեկնածուին, թե երեւանցիները կընտրեն նրան, ում կգտնեն ճիշտ: Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրությունները շատ քաղաքական ուժերի համար անսպասելի արդյունքներ են ունենալու»,- նշեց Բաղդասարյանը:

Տպել
753 դիտում

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է