Թբիլիսիում իր դռներն է բացում Արեւելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր բացվեց Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը, որն առաջինն է իր տեսակի մեջ: Լինելով Արեւելյան գործընկերության «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ից մեկը, այն ԵՄ Արեւելյան գործընկեր վեց երկրներից ուսանողներին կապահովի նորարարական ուսումնական ծրագրով՝ միաժամանակ խթանելով բազմամշակութային փոխանակումներին եւ համագործակցությանը:

Ինչպես հայտնում են Երեւանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից, այսօր Արեւելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցն իր դռները բացեց Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը եւ Ուկրաինան ներկայացնող 30 աշակերտի առջեւ: Ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից Եվրոպական դպրոցի պաշտոնական բացմամբ: 

Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ասաց. «Ես անչափ հպարտ եմ Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացման նպատակով Թբիլիսիում գտնվելուս առթիվ: Այս նախագիծն իմ սրտին անչափ մոտ է: Այն նշանավորում է ԵՄ-ի եւ նրա Արեւելյան գործընկերների միջեւ համագործակցության նոր հանգրվանը: Երիտասարդներին որակյալ կրթություն առաջարկելը ներդրում է ուսանողների, նրանց երկրների ու մեր ամուր եւ կայուն գործընկերության ապագայի ուղղությամբ: Դպրոցի բացումը նաեւ վերահաստատում է մեր վճռականությունը՝ հասնելու «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ին, որոնք Արեւելյան գործընկերության առանցքում են եւ շոշափելի օգուտներ կբերեն քաղաքացիներին»: 

2017թ. նոյեմբերին կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Եվրոպական Միության բոլոր անդամ պետությունները եւ Արեւելյան գործընկերության վեց երկրները Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը հռչակեցին որպես կարեւոր առաջնահերթություն եւ տարածաշրջանում երիտասարդության ու կրթության աջակցության ամրապնդման հանձնառության մաս: Դպրոցը մեկն է «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ից, որոնք հաստատվել են վերջին գագաթաժողովում՝ ղեկավարների կողմից, ինչպես նաեւ կազմում է երիտասարդներին ուղղված առավել ծավալուն՝ շուրջ 340 միլիոն եվրոյի չափով աջակցության մասը: 

Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի կողմից առաջարկվող յուրահատուկ դիպլոմային ծրագիրն ակադեմիական գերազանցությունը համատեղում է եվրոպական դպրոցական համակարգից ոգեշնչված մասնագիտական ուսուցման հետ: 16-ից 17 տարեկան ուսանողները կմասնակցեն դասերի՝ բազմալեզու եւ բազմամշակութային միջավայրում, եւ կխորացնեն իրենց գիտելիքները Եվրոպայի ու Եվրոպական Միության մասին: Բացի այդ, նրանք հասանելիություն կստանան հարուստ արտաուսումնական ծրագրի նկատմամբ եւ հնարավորություն կունենան մասնակցելու ԵՄ-ին առնչվող բարձր մակարդակի գիտաժողովներին: Ուսանողները կստանան Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային բակալավրի դիպլոմներ: 

Նախապատմություն

Արեւելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որը նպատակ ունի խորացնել եւ ամրապնդել Եվրոպական Միության (ԵՄ) անդամ պետությունների եւ նրա վեց արեւելյան հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության ու Ուկրաինայի միջեւ հարաբերությունները: Այն Եվրոպական հարեւանության քաղաքականության հատուկ հարթություն է: Արեւելյան գործընկերությունը նպատակ ունի համընդհանուր ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ խորացված համագործակցության միասնական տարածք ձեւավորել:

Տպել
2050 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ