Մալիշկայի համայնքապետի խոսքով՝ պատճառ չկա, որպեսզի իր հրաժարականը պահանջեն

Երեկ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Բնակիչները պահանջել են համայնքապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը: Բողոքի ցույցին նաեւ դպրոցականներ էին միացել: Համայնք էր գնացել նաեւ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը: ՀԺ-ն զրուցեց Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանի հետ:

- Պարոն Մովսիսյան, ինչո՞ւ էին երեկ Մալիշկա համայնքի բնակիչները ձեր հրաժարականը պահանջում:

- Ժողովրդական խոսք կա, ասում է՝ ինչքան շատ ես անում, այդքան շատ պահանջում են, դա է պատճառը: Բոլոր մեծ գործերը արված են, հրաժարական պահանջողները անգամ գյուղում ապրողներ չեն: Ապրում են Երեւանում, մի քանի հոգով եկել են եւ նման բան են կազմակերպել: Դա քաղաքական է, թե անձնական, չեմ կարող ասել: Ամենաշատ գործերը արվել են մեր գյուղում, 48 կմ խմելու ջրի ներքին ցանց է կառուցվել, 32 կմ գազաֆիկացված է ամբողջ գյուղը: Գյուղը 100 տոկոսով խմելու ջրով ապահովված է, սպորտ դպրոցը վերանորոգված է, կանգառներ եմ տեղադրել, խաղահրապարակներ եմ դրել: Այսինքն, ոչ մի պատճառ չկա, ընդամենը որպես պատճառ նշում են, որ 3.5 կմ ճանապարհ կա, ասֆալտապատելու խնդիր կա: Ես դա նախորդ կառավարության ժամանակ էլ եմ ասել եւ հաշվարկել են, որ դրա համար մոտավորապես 300 մլն դրամ գումար է հարկավոր: Ես պահանջ եմ ներկայացրել, իսկ իրենք կարծում են, թե ես այդ գումարը կերել եմ:

Դրանք սպասեցին դպրոցները բացվի, որ երեխաներին դպրոցից հանեն: Գլխավոր մայրուղին 5-6 մեքենայով փակեցին, պատկերացրեք, թե 5 րոպե հետո ինչքան մեքենա կհավաքվի: Ամեն մեքենայից էլ, եթե 2 հոգի իջնի, դե պատկերացրեք, թե ինչքան մարդ կհավաքվի: Այսինքն, 100 մեքենա եթե կանգնի, մոտ 200 հոգի կիջնի եւ դա նկարում, ցույց են տալիս:

- Այսինքն, արհեստական մարդաքանա՞կ են ապահովել:

- Այո, ԿԳ նախարարը հայտարարում է, որ դպրոցները ապաքաղաքականացված են, ես գնում մտնում եմ դպրոց, երեխաներին հանում են, սա ի՞նչ է նշանակում: Ոստիկաններն էլ այնտեղ կանգնած՝ չեն միջամտում:

- Իսկ դուք ո՞ր կուսակցության ներկայացուցիչ եք:

- Ես անկուսակցական եմ (խմբ. Վայոց Ձորի մարզպետարանի կայքում Մովսիսյանի կենսագրության մեջ նշված է, որ ՀՀԿ անդամ է):

- Հրաժարական չե՞ք տալու:

- Երբ ժողովուրդը կպահանջի, ես պատրաստ եմ: Երբ տեսնեմ՝ ժողովուրդը իրոք ինձնից դժգոհում է, խնդիր չկա, դուրս կգամ: Հիմա ստուգումներ են ընթանում, եթե ես մի կոպեկ կողոպտել եմ, թող ինձ դատեն: Ես երեկ մեր հրապարակում ելույթ եմ ունեցել, ամբողջ ժողովուրդը հավաքվել է, հարցրել եմ՝ ժողովուրդ ջան, դուք համաձա՞յն եք, որ ես շարունակեմ իմ աշխատանքը, բոլորը միասին ծափահարել են եւ սա նկարահանվել է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի եւ ամսական ստանում են ընդհանուր 800.000 - 900.000 դրամ:

Տպել
528 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել