Սպորտի նախարարությունը պատրաստ է ՀՖՖ հետ աշխատելուն. սպորտի նախարար

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Սեպտեմբերի 22-ին կայանալու են ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունները, եւ այդ առումով նախարարը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկա ընտրություններից հետո պատրաստ են աշխատել ֆեդերացիայի հետ: Ասուլիսի ընթացքում Վահրադյանը խոսեց նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ:

- Տարիներ շարունակ նախարարության ու ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ չի եղել սերտ համագործակցություն: ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո ի՞նչ կփոխվի:

- Երբ ստանձնեցի պաշտոնը, ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ մի ֆեդերացիայի հետ եւ չունեմ, որովհետեւ մենք կողմնակից ենք առողջ մտածելակերպին եւ բաց ենք բոլոր ֆեդերացիաների հետ համագործակցության համար: Մենք հիմա էլ պատրաստ ենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ աշխատանքներ տանել: Եթե ինչ-որ հարցեր կան, խնդիր չեմ տեսնում, իսկ ընտրություններից հետո, բնականաբար էլի պատրաստ ենք աշխատել:

- Գո՞հ եք անցած 100 օրերի ընթացքում Ձեր կատարած աշխատանքից:

- Ես իմ աշխատանքը կատարում եմ մեծ սիրով, նվիրվածությամբ: Ինչ վերաբերում է գոհ լինելուն, ես չէ, որ պետք է գոհ լինեմ, այլ հասարակությունը, մարզիկները, լրագրողները:

- Ի՞նչ ծրագրեր ունենք եւ մի փոքր կմանրամասնե՞ք գեղասահքի մրցաշարի մասին:

- Սկսեմ վերջին հարցից: Գեղասահքն աշխարհի գավաթի խաղարկությունն է, որը կայանալու է Երեւանում՝ Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: Շատ լուրջ միջոցառում է: Եթե չեմ սխալվում, 200-ից ավելի միայն մասնակից է լինելու, իսկ պատվիրակությունները, եթե հիշողությունս չի դավաճանում՝ 470: Գեղասահքը այն սպորտաձեւերից է, որում վերջին մի քանի տարիների ընթացքում լուրջ քայլեր են արվել ե՛ւ ֆեդերացիայի, ե՛ւ նախարարության, ե՛ւ ՀԱՕԿ-ի կողմից: Ինչ վերաբերում է անելիք աշխատանքներին, ուզում ենք մեթոդական եւ ուսումնական մասերով օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի տեսքով կարողանալ այնպես անել, որ բոլոր այն սպորտդպրոցներին, որոնք գործում են այլ գերատեսչությունների ներքո, կարողանանք մեր օգնությունը առաջարկել, ճիշտ մշակված գրաֆիկներ, ուսումնական մասեր առաջարկել նրանց:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար եւս կան բազում ծրագրեր, որոնք պետությունը անմիջապես ի դեմ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպում եւ իրականացնում է: Օգոստոսի 31-ին կայացավ հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ մրցույթը, որը 2-րդ հանրապետական փուլն էր: Եթե տեսնեիք մեր մարզիկների ուրախությունը, ինքներդ կփաստեիք, որ միջոցառումը կայացած է: Էլի կան աշխատանքներ, որոնք ընթացքի մեջ են:

- Ձեր գալով ի՞նչ փոփոխություն է կրելու նախարարությունը: Եղե՞լ են բացթողումներ:

- Փառք Աստծու, լավ ժառանգություն եմ ստացել որպես նախարար մեր մարզիկների մեդալների թվաքանակի տեսքով: Գիտեք՝ 20 տարի օլիմպիական չեմպիոն չէինք ունեցել: 20 տարվա ընդմիջումից հետո ունեցանք Արթուր Ալեքսանյան: Ժառանգություն ասելով՝ նկատի ունեմ այդ գործոնները՝ մեդալների տեսքով: Մնացած ասպեկտներով, բնականաբար որտեղ կա աշխատանք, չեն կարող բացթողումներ չլինել: Բացթողումների մասով, օրինակ, չունենք օրենք երիտասարդությանը վերաբերող: Ձեռնամուխ ենք լինելու այդ հարցի կարգավորմանը: Իսկ ի՞նչ է փոխվելու: Ինձ թվում է՝ ավելի լավ է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին դիմեք, քանի որ մենք պատրաստակամ ենք բոլորի հետ աշխատելու, մեր աշխատանքները թափանցիկ են եւ ինձ թվում է՝ ի շահ սպորտի նվիրված աշխատանքի դեպքում պետք է որ դժգոհություններ չլինեն:

-Բասկետբոլի հավաքականը բաց է թողնում Եվրոպբասկետ 2021-ի ընտրական 2-րդ փուլը:

- Դահլիճի ստանդարտների հետ կապված խնդիրներ էին: Ֆեդերացիայի հետ տարվում են աշխատանքներ այդ ստանդարտներին հասնելու համար: Ցավոք, բաց թողեցինք, բայց մեզանից կախված հարց չէր, տեխնիկական հարց է, որը հուսով եմ՝ մյուս տարի կլուծվի:

- Հնարավո՞ր չէր Թբիլիսիում կազմակերպել:

- Որքան տեղյակ եմ, դեռ ամեն ինչ կորած չէ: Տարբեր մրցաշրջաններ էլ ունենք, որ կարող ենք մասնակցել հավաքականի տեսքով: Ինչ վերաբերում է Թբիլիսիում կազմակերպելուն կամ չկազմակերպելու, ֆեդերացիայի առաջարկի հիմա վրա կքննարկենք, եթե պետք եղավ, կկազմակերպենք հարեւան պետությունում:

- Ջրացատկում այս տարի աննախադեպ նվաճում ունեցանք՝ Եվրոպայի բրոնզ սինքրոն ցատկերում, բայց ուշագրավ է, որ Երեւանում մարզիկները սինքրոն՝ այսինքն՜ միասին ցատկեր կատարելու հնարավորություն չունեն: Առանձին-առանձին են կատարում, մրցավայրում մի փոքր մարզվում են ու ելույթ ունենում:

- Բոլոր խնդիրները առանձնացրել ենք եւ բոլորի խնդիրների լուծման համար տվել ենք ժամանակահատված: Եվ թող տա Աստված, մեր երկրի հնարավորությունները ավելի հզորանան: Ամեն դեպքում մենք մեր տեսլականը արդեն կառավարություն ենք ներկայացրել, արդեն քննարկման փուլում է առաջիկա 5 տարիների միջոցառումների ցանկը, որի շրջանակներում դիտարկել են ե՛ւ լողավազանների խնդիրները, ե՛ւ մնացած մարզաձեւերին առնչվող խնդիրները: Պետք է ամեն ինչ անենք, որ մեզ անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ունենանք: Նշեցիք, որ սինքրոն ցատկ չեն արել... բայց մեր հայի ուժը դրանում էլ է կայանում, որ չեղած տեղից բարիք են ստեղծում: Տա Աստված, որ այդ ամեն ինչին հասնենք, ունենանք, ավելի լավ արդյունքներ կլինեն:

- Նրանք դեռ կշարունակե՞ն ուժի ու տաղանդի հաշվին մեդալ նվաճել, թե՞ մի բան կփոխվի:

- Ամեն ինչ անում ենք, որ այդ ամենը փոխվի, եւ կարողանանք մարզիկներին ավելի լավ պայմաններ առաջարկել:

- Կմանրամասնե՞ք բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ է սպասվում: Մյուս հարցը, ի՞նչ լուծումներ կլինեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց կառուցելու հարցում:

-  Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված. երբ ստանձնեցի պաշտոնը, եկան բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, խնդիրը բարձրաձայնեցին, մեր առաջին քայլը որպես նախարարություն եղավ այն, որ հասկանանք, որ մարդկային, անձնական խնդիրները տեղ չունեն ֆեդերացիայում եւ սպորտում, քայլ արեցինք, որ հաշտեցնենք: Դրանից հետո նույն խնդիրը բարձրացրած բռնցքամարտի մարզիչները, մասնագետները ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո դիմեցին ինձ՝ ասելով, որ նախագահի ընտրությունները ըստ կանոնակարգի չեն ընթացել, դա մանդատների բաշխման կարգին էր վերաբերվում, քվեարկությանն էր վերաբերվում... այսինքն՝ համերաշխ մթնոլորտը վերականգնելու մեր փորձը չստացվեց: Հիմա էլ դժգոհություններ կան, պառակտում կա, բայց մեր նպատակը մեկ բան է. սպորտի աշխարհը պետք է համախմբված լինի:

Արթուր Ալեքսանյանի դպրոցի մասին ասեմ, որ նամակով դիմել են ինձ: Մենք վարչությունում քննարկել ենք եւ մոտակա օրերս ներկայացնելու ենք կառավարություն՝ քննարկելու այս հարցը, ու լուծումը տեսնենք՝ ինչպես ենք տալու, ինչ ժամկետով:

- Կառավարության 100-օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի: Այս պահից սկսած կան խոսակցություններ, ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը համարվում է այն նախարարություններից, որը կարելի է կրճատել կամ միացնել այլ նախարարության հետ: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում ու ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ:

- Ես չեմ էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ, որովհետեւ չեմ պատկերացնում: Բացի մեր փառապանծ բանակից, որը ունի մեր գերբը եւ մեջքին գրված մեր անունը՝ մյուս ոլորտը սպորտն է, որը միջազգային տարբեր հարթակներում հիմնը, դրոշը բարձրացնում է: Եկեք ամեն ինչ դնենք կողքի, խոսենք այն մասին, որ, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, եթե հիշում եք ժամը եւ եթե արթուն եք եղել, չակերտավոր ասած, ատոմային ռումբ պայթեց Հայաստանում: Եթե աշխատանքը կա, արդյունքները կան... մեր ոլորտը չափելի է, եթե կա մեդալի տեսքով, ծրագրային տեսքով արդյունք, արդեն մնացածը պետությունը ինչպես նպատակահարմար կգտնի, բայց ես չեմ էլ ուզում վատ երազում մտածել դրա մասին:

- Կան համաշխարհային օրինակներ, որ սպորտի առանձին նախարարություն չկա:

- Ճիշտ եք ասում, կան  օրինակներ, որտեղ օլիմպիական կոմիտեն էլ իր դերն ունի, բայց մեր երկրում, ինչն է լավ, որ օլիմպիական կոմիտեն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը սերտաճած մարմին են:

- Ես չեմ էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ, որովհետեւ չեմ պատկերացնում: Բացի մեր փառապանծ բանակից, որը ունի մեր գերբը եւ մեջքին գրված մեր անունը՝ մյուս ոլորտը սպորտն է, որը միջազգային տարբեր հարթակներում հիմնը, դրոշը բարձրացնում է: Եկեք ամեն ինչ դնենք կողքի, խոսենք այն մասին, որ, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, եթե հիշում եք ժամը եւ եթե արթուն եք եղել, չակերտավոր ասած, ատոմային ռումբ պայթեց Հայաստանում: Եթե աշխատանքը կա, արդյունքները կան... մեր ոլորտը չափելի է, եթե կա մեդալի տեսքով, ծրագրային տեսքով արդյունք, արդեն մնացածը պետությունը ինչպես նպատակահարմար կգտնի, բայց ես չեմ էլ ուզում վատ երազում մտածել դրա մասին:

- Կան համաշխարհային օրինակներ, որ սպորտի առանձին նախարարություն չկա:

- Ճիշտ եք ասում, կան  օրինակներ, որտեղ օլիմպիական կոմիտեն էլ իր դերն ունի, բայց մեր երկրում, ինչն է լավ, որ օլիմպիական կոմիտեն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը սերտաճած մարմին են:

-Ե՞րբ աթլետիկայի վազքուղի կունենանք:

-Ռոբերտ Էմմիյանը (խմբ. ՀՀ Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ) այստեղ է, մեր երկրում է, հանդիպել ենք եւ նախատեսում ենք հանդիպել վարչապետի հետ, քանի որ լավ ծրագիր է բերել մեր երկիր եւ ուզում է այդ վազքուղին այս տարի ունենանք եւ իրատեսական է: Մոտակա, երեւի, 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին: Երեւի եմ ասում, որովհետեւ, եթե տեխնիկական հարցեր չառաջանան, թե գույքը բերելու, թե վազքուղու հետ կապված, մնացածը այս տարի հուսով եմ՝ փակված կլինի:

-Վազքուղին «Հրազդա՞ն» մարզադաշտում է լինելու:

-Որոշելու հարց է, քանի որ իրավական խնդիրներ կան: Տա Աստված վազքուղին լինի, արդեն տեղադրելը...

-Եթե ոչ «Հրազդանում», այլընտրանք կա՞:

-Կա: Տարբեր տեղեր կան, Արտաշատում էլ կա, Երեւանում էլ կա, Ծաղկաձորում էլ կա:

Տպել
1892 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն