140 դրամն առավելագույն գինն է. ԵԿԳ-ն պատասխանել է խաղողագործների բողոքին

04/09/2018 schedule16:11

Կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Այս մասին ասված է Երևանի կոնյակի գործարանի տարածած հայտարարության մեջ: 

Այսպես՝ ընկերությունն անդրադառնում է Արմավիրի մարզի մի շարք համայնքների խաղողագործների՝ խաղողի մթերման ցածր գնի հետ կապված բողոքի ակցիային: Ի նշան բողոքի՝ նրանք փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին եւ պահանջել հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ: 

Գյուղացիները պնդում են, որ առաջարկվող 1 կգ խաղողի դիմաց 140 դրամը շատ ցածր է, քանի որ իրենց վրա խաղողի մի կգ-ն արդեն նստել է 140 դրամ: Նրանց խոսքով, գարնանից ասել են, որ խաղողը կմթերեն 160 դրամով, հիմա ասում են 140 դրամ: 

Ընկերությունն էլ պնդում է, որ առաջարկվող 140 դրամն արդեն իսկ բարձրացված գին է: «Տվյալ գինն դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում: Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլիացիայի մակարդակը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ ցուցարարները նշում էին, որ խաղողի մթերման  գինը թելադրում է Երեւանի կոնյակի գործարանը եւ այն իջեցրել է գյուղմթերքի շուկայական գինը: «Մինչ այդ մյուս գործարանները մթերում էին 160 դրամով, բայց Երեւանի կոնյակի գործարանը իջեցրեց 140 դրամ ու քանի որ ինքն է գին թելադրողը, բոլորը հետեւեցին նրան եւ գինը իջեցրին 140 դրամ»,- ասաց ցուցարարներից մեկը: 

«Անդրադառնալով բուժանյութերի թանկացման հարցին՝ նշենք, որ ԵԿԳ-ն շարունակում է տրամադրել բուժանյութերն անցյալ տարիների գներով՝ իր վրա վերցնելով դրանց թանկացման բեռը: Հիշեցնենք, որ բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրն այս տարի կազմել է ավելի քան 260 մլն դրամ:   

Ինչ վերաբերվում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն՝ հայտնում ենք,  որ նման շահարկումային ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարարած գնի և քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլիացիայի մակարդակ» բանաձևով: 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք:  

Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար և պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Տպել
3390 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է