Դա շանտաժ է. Ծառուկյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր թիկնապահների մասնակցության մասին

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ բարոյական չէ, երբ լրագրողները հետաքրքրվում են ԲՀԿ-Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: Նա որպես հիմնավորում նշում է այն, որ ԲՀԿ-ն այս պահին համագործակցում է նոր կառավարության հետ:

«Այսօր կառավարության մաս ենք, բարոյական չէ նման հարցեր ինձ տալը: Եթե մենք չհամագործակցեինք, ապա կարող էիք այդ հարցը մեզ տալ, բայց ես մտածել եմ, որ դուք կպատկերացնեք ու ինձ նման հարց չեք տա»,- ասաց նա եւ անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ նշեց.

«Երբ լինի՝ այն ժամանակ էլ կորոշենք, բայց այսօր մենք համագործակցում ենք նոր կառավարության հետ: Հարաբերությունները շատ լավ են, ջերմ են»:

Հարցին՝ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է, Ծառուկյանը սրտնեղեց. «Ես այն մարդը չեմ, որ համագործակցության առաջարկ լինի, քանի որ աշխատում ենք նոր կառավարության հետ: Մեր թիմային հարաբերությունները շատ լավ են, եթե խնդիրներ էլ լինում են, շտկում ենք»:

Խոսելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին, Ծառուկյանն ասաց, որ գործը իրավական դաշտում է եւ չի ցանկանում մեկնաբանել: «Երբ կհայտարարվի, թե ինչու են ձերբակալել, ինչ խնդիր կա: Ես իրավական հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաեւ իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, Ծառուկյանը ջղաձգված պատասխանեց. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում ԱԱԾ-ն զենք զինամթերք է հայտնաբերել իր խնամու՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, Գագիկ Ծառուկյանն առաջարկեց այդ հարցերով դիմել Աբրահամյանին:

ՀԺ-ի մյուս հարցին՝ մտավախություն չունի՞, որ ԱԱԾ-ն իր բիզնեսներում էլ ստուգումներ կիրականացնի, Ծառուկյանը պատասխանեց, որ նախորդ իշխանությունները 10 տարի շարունակ ստուգել են ու ոչինչ չեն հայտնաբերել:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն միշտ պայմանավորվածությունների մեջ է եղել նախկին իշխանությունների հետ, մասնավորապես, Սերժ Սարգսյանին է սատարել 3-րդ անգամ իշխանությունը ստանալու համար, Ծառուկյանն արձագանքեց. «Ծառուկյանի կառույցները մասկեքով ու ավտոմատներով են ստուգել»:

Տպել
7327 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին