Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը. մոսկովյան հանդիպմանն ընդառաջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ տեղեկացրել էին նախ ՀՀ վարչապետը՝  ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ապա նաեւ Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր հանդիպման ժամկետը:

Այս հանդիպումը կլինի արդեն երրորդը: Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում: Երկրորդ հանդիպումն անցել էր հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու երկրների ղեկավարները: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը՝ խոսելով իր եւ Պուտինի առաջիկա հանդիպման մասին, նշել էր, որ «քննարկելու են հարաբերությունների ողջ ընթացքը»: Կիրակի օրը կայացած ուղիղ եթերի ընթացքում վարչապետը նշել էր, որ վերջին շրջանում տարածվող լուրերը, թե իբր հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան՝ չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը «աշխատանքային գործընթաց է, որը բնականոն ընթանում է»:

Այդուհանդերձ, դեռեւս մեկ ամիս առաջ Լավրովը բավական կոշտ արձագանքեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը՝ նշելով, թե նոր իշխանությունների խոսքերը եւ գործուեությունը հակասում են միմյանց:

Լավրովի այդ հայտարարությանը արձագանքել էին ՀՀ վարչապետը եւ ԱԳՆ-ն: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ դա նոր իրավիճակ է, որին «բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն», իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանա։

Այդ արձագանքից հետո որոշակի փոփոխություն նկատվեց Ռուսաստանի հռետորաբանությունում: Մասնավորապես՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ պատասխանելով Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, հակիրճ պատասխան էր տվել. «Հայաստանը արդարադատություն է իրականացնում»:

Հռետորաբանության փոփոխություն նկատելի էր նաեւ Լավրովի՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Նա նշել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են, ապա ցանկություն հայտնել, որ «այդ ներքին գործերը մնան օրինականության ու սահմանադրության հիմքի վրա եւ արագորեն հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրների վրա»:

Այդպիսով՝ այն, որ հայ-ռուսական երկխոսությունը ոչ միայն չի դադարել, այլեւ զարգանում է, թեեւ նոր, անսովոր ոգով՝ փաստ է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը նախորդ երկուսից ավելի բարդ է լինելու: Բարդությունը պայմանավորված է, նախ եւ առաջ, Պուտին-Ալիեւ հանդիպումով:

Սեպտեմբերի 1-ին անդրադարձ եղավ Արցախի խնդրին եւ վստահաբար կարելի է ասել, որ հակամարտությանը անդրադարձ կլինի նաեւ սեպտեմբերի 8-ին: Կողմերը, հնարավոր է, փորձեն ընդհանուր հայտարարի գալ բանակցությունները վերսկսելու օրակարգի եւ ձեւաչափի շուրջ: Չի բացառվում նաեւ, որ Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավար, հանդես գա միջնորդի դերում եւ Փաշինյանին ներկայացնի հակամարտության կարգավորման Ալիեւի տեսլականը, եթե այդպիսին, իհարկե, գոյություն ունի: Համենայնդեպս, Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններից բխում էր, որ Պուտինի համար կարեւոր է հենց խաղաղ կարգավորումը, մինչդեռ Ալիեւը կարեւորել էր կարգավորումը առհասարակ՝ առանց նշելու դրա ճանապարհները:

Վստահությամբ կարելի է ասել, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հարցը: Առավել եւս, որ ՌԴ արտգործնախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրել է այդ թեման՝ նշելով, որ անկախ ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ-ի առջեւ ստանձնած «պարտավորությունները ուժի մեջ են եւ դրանք պետք է ամբողջությամբ իրականացվեն»:

Հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները՝ ԵԱՏՄ շրջանակներում: Քննարկման թեմա կարող են հանդիսանալ նաեւ Սիրիայում ընդհանուր հումանիտար ծրագրերը: Ռուսաստանը վերջին շրջանում ավելի ակտիվ է լծվել Սիրիայում իր ազդեցությունը տարածելու գործին եւ, հարկ է նշել, դա նրան հաջողվում է: Ընդ որում, այդ հարթակում Ռուսաստանի հետ համագործակցում են արդեն ոչ միայն ավանդական դաշնակիցներն ու գործընկերները, այլեւ որոշ արեւմտյան երկրներ:

Ընդհանուր առմամբ, անգամ հաշվի առնելով քննարկվելիք զգայուն հարցերի բարդությունը, կարելի է ակնկալել, որ հանդիպումը կանցնի դրական մթնոլորտում: Կողմերը, կարծես, ավարտել են վերադիրքավորման փուլը եւ սկսել վերադասավորումների արդյունքում առաջացած սուր անկյունները հարթեցնելու գործընթացը:

Տպել
3904 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ