Բազմադրվագ գողության մեջ մեղադրվող ոստիկանի գլխին սարքե՞լ են. պնդում է հայրը

Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով մեղադրյալ, ոստիկանության ծառայող Վոլոդյա Աբրահամյանի հայրը արդար դատավարություն է պահանջում. նա պնդում է, որ որդու «գլխին սարքել են» հենց ոստիկանները, ովքեր շարունակում են աշխատել համակարգում:

Գեւորգ Աբրահամյանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ցույց տան, թե իբր Արմավիրում գողության դեպքերը բացահայտվել են եւ որ դրանք մինչ այդ չէին բացահայտվում այն պատճառով, որ պարագլուխը ոստիկան էր:

Մեր զրույցում արդեն նախկին ոստիկանի հայրը նշեց, որ որդու դեմ ցուցմունք տված անձինք խոշտանգման են ենթարկվել՝ նրանցից ցուցմունքներ են կորզվել:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալները 8-ն են, ըստ մեղադրանքի, կազմակերպիչը ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանն է: Գործով անցնողներից 3-ը Սեւանի բնակիչ է, մյուսները՝ Արմավիրի մարզի: Գործն արդեն 8 ամիս է՝ քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի էջմիածնի նստավայրում՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանը եւ նրա ընկերը՝ Լեւոն Սմբատյանը, կատարել են ավազակության կազմակերպչական գործողություններ. նախապես ընտրել են հարմար կատարողի՝ նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանին, ստացել նրա վերաբերյալ համաձայնությունը, ընտրել են ավազակային հարձակման համար հարմար բնակարան՝ Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի տներից մեկը, որտեղ միայնակ բնակվել է տարեց Ռիմա Մխիթարյանը։

Ըստ մեղադրանքի, Աբրահամյանը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ռիմա Մխիթարյանն ունի գումար եւ ոսկյա զարդեր։ Նրանք Լեւոն Սմբատյանի մեքենայով կատարող Վռամ Շահինյանին 2017թ. հունիսի 29-ին տեղափոխել են դեպքի վայրին կից տարածք, իսկ իրենք դեպքի վայրին անմիջականորեն հարող տարածքում սպասել, են եւ հսկել Վռամ Շահինյանի շարժը։ Քիչ անց Վռամ Շահինյանն ավազակային հարձակում կատարելու նպատակով եւ դիտավորությամբ, լինգի օգտագործմամբ բացել է Ռիմա Մխիթարյանի տան դուռը եւ նրա նկատմամբ «WALTER» տեսակի օդաճնշիչ ատրճանակ գործադրելով՝ հարձակվել եւ հարվածներ է հասցրել կնոջը: Այդ ընթացքում Վռամ Շահինյանը տուժողից պահանջել է գումար եւ ոսկյա զարդեր, սակայն մերժում ստանալով, փնտրել եւ հյուրասենյակի սպասքապահարանի դարակից գտել է 100 հազար դրամ եւ ավազակությամբ հափշտակել այն: Բացի դրանից, Վոլոդյա Աբրահամյանը եւ Լեւոն Սմբատյանը Վռամ Շահինյանի եւ Վոլոդյա Կիրակոսյանի օգնությամբ Նալբանդյան գյուղի մեկ այլ բնակարանից 2017թ. հուլիսի 5-ին գաղտնի հափշտակել են 2000 ԱՄՆ դոլար եւ 20 հազար ռուբլի:

Այնուհետեւ, Վոլոդյա Աբրահամյանը եւ Լեւոն Սմբատյանը կազմակերպել ու ղեկավարել են Հայկ Ավանեսյանի, Արտավազդ Ղազարյանի եւ Խաժակն Ոսկանյանի կողմից նախնական համաձայնությամբ, խմբով բնակարան ապօրինի մուտք գործելով, ուրիշի զգալի չափի գույքի գաղտնի հափշտակության՝ գողության փորձի կատարումը: Առաջադրված մեղադրանքում Վոլոդյա Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Առանց մարդկանց դեմ ու դեմ անելու գործը մտցրել են դատարան, ամեն ինչ արել են անօրինական, հարյուր միջնորդություն է ներկայացվել, որ էս ինչը սխալ է, այնինչը սխալ է, ոչ մի բան դատախազությունը չի ընդունել ու հաշվի չի առել: Օրինակ՝ իմ տղային բռնել են ռեստորանում, թղթերի մեջ գրել են, թե իմ տղային բռնել են հանցանքի վայրում՝ մեքենայի մեջ դարանակալված, ի սկզբանե ամեն ինչ ստի վրա է դրվել, խնդիրը դրանում է:

Մարդկանց խոշտանգելով, ծեծի ենթարկելով՝ ցուցմունք են կորզել, ստիպել են, որ իմ որդու դեմ ցուցմունք տան, որպեսզի նա կալանավորվի: Բայց իմ տղային անգամ չեն էլ ճանաչում»,- մեր զրույցում պատմեց նախկին ոստիկանի հայրը՝ Գեւորգ Աբրահամյանը:

Նշենք, որ խոսքը մեղադրյալներ Վռամ Շահինյանի, Հայկ Ավանեսյանի, Լեւոն Սմբատյանի մասին է, որոնց նկատմամբ ըստ նյութերի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություններ են կիրառվել, ինչի մասին վերջիններս համապատասխան դիմումներ են ներկայացրել: Ըստ պաշտպանական կողմի՝ Շահինյանը, Ավանեսյանը եւ Սմբատյանը բռնության եւ խոշտանգման արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, այդ թվում՝ Վոլոդյա Աբրահամյանի դեմ եւ նույն օրը ձերբակալվել ու հարցաքննվել որպես կասկածյալ: Բռնության եւ խոշտանգման դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, սակայն մի քանի ամիս անց կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վոլոդյա Աբրահամյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ մեր զրույցում ասաց, որ մեղադրանքը հիմնված է երկու անձանց ցուցմունքի վրա՝ Վոլոդյա Կիրակոսյանի, որը ազատության մեջ է եւ իր կնոջ՝ Ալվինա Լեւոնյանի: Վերջինս Վոլոդյա Աբրահամյանի մորաքրոջ դուստրն է եւ հանդիսանում է սույն գործով առանցքային վկա: «Շատ հետաքրքիր ցուցմունք է տալիս, պարզվում է, որ այդ վկան ամեն ինչից տեղյակ է եղել: Այնպիսի բաներ է խոսում, որ կմտածեք՝ եթե այստեղ կազմակերպված խումբ կա, ապա Ալվինա Լեւոնյանը մինիմում այդ խմբի կազմակերպիչն է: Վոլոդյա Աբրահամյանի մեղքն ապացուցող որեւէ ապացույց առկա չէ, բացի իմ պաշտպանյալի դեմ տված ցուցմունքներից: Վնասվածքներով մարդիկ եկել, նստել են քննիչի մոտ, մինիմում քննիչը նրանցից ցուցմունք չպետք է վերցներ եւ պետք է արձանագրեր վնասվածքները»,- ասաց պաշտպանը:

Աբրահամյանի հայրը մեր զրույցում ասաց, որ երբ Արմավիրի ոստիկանությունը սարքել է որդու գլխին, ի պաշտպանություն որդու 18 աշխատող հրաժարվել է իրենց ոստիկանական վկայականներից: «Սարքեցին, որ ասեին՝ ոստիկանն ա էդ գործի մեջ, որ Արմավիրի գողությունը չի բացահայտվում, սաղ էդ ոստիկանն ա գլխին կանգնել, բայց արի ու տես, որ որդուս բռնելուց հետո գողություն ա որ եղավ Հոկտեմբերյանում. դա էր իրենց բռնած բանդան»,- ասաց նա՝ հավելելով, որ 8 ամիս է՝ գործը դատարանում է, ընդամենը 2-3 դատական նիստ է եղել, «դատ չեն անում կամ ամիս ու կես ա՝ դատախազն է գնում արձակուրդ կամ դատավորը, իսկ երբ նիստ են անում, ապա կես ժամով, մի խոսքով շատ աբսուրդ վիճակ է: Աբրահամյանը նշեց, որ որդին 3 բարձրագույն կրթություն ունի, նվիրված աշխատող է եղել, այժմ հույս ունի, որ դատարանում արդարության կհասնեն:

Տպել
4045 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը