Հանդիպումներ, քննարկումներ. ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն այցելել է Լիբանան

04/09/2018 schedule19:40

Սեպտեմբերի 2-4-ը Լիբանանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, սեպտեմբերի 3-ին ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի հանձնախմբի կազմակերպած՝ «Արցախյան շարժման 30 ամյակին և Արցախի անկախության հռչակման 27 ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում Վահրամ Բալայանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձ է կատարել Արցախի պետականաշինության գործընթացին, երկրի արտաքին և ներքին քաղաքական վիճակին, բանակաշինությանն ու տնտեսական ձեռքբերումներին՝ կարևորելով սփյուռքահայության հնարավորինս ակտիվ ներգրավածությունը երկրի զարգացման գործընթացին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ՀՅԴ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Լիբանանի սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցել սուրբ պատարագին, որին հաջորդել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և  երկրում իրականացվող ծրագրերին վերաբերող թեմաներ:

Տպել
769 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին