ԱԱԾ-ի «տվյալների» հիման վրա են Մարտի 1-ի լուսադեմին պլանավորվել ապօրինի գործողությունները

Մարտի 1-ի գործով աղմկոտ բացահայտումները շարունակվում են. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով նոր քրեական գործի հարուցման մասին, որը վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին, այլ լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրավապահների «օպերացիային»:

ՀՔԾ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաեւ հանրության մեջ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաեւ այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Եթե բանակի ներգրավվածության հարցում սլաքն ուղղվում է դեպի Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, ապա այս նոր քրգործով՝ ԱԱԾ պաշտոնյաների, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի, փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի, առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի եւ այլոց:

Երեկ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ալեքսանդր Աֆյանից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր զանգերին:

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում  մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Քոչարյան, փաստահավաք խումբն արձանագրել էր, որ իրավապահները Ազատության հրապարակում զննությունը սկսել են օրենքի խախտմամբ: Մանրամասներ կներկայացնե՞ք:

- Այո, մենք դա արձանագրել ենք...: Առավոտյան իրենք ժամը 06:30-ին գնացել էին դեպքի վայր՝ Ազատության հրապարակ, զննություն անելու: Իրենք գիտեին, որ ժամը 06:30-ին չէին կարող զննություն իրականացնել, որովհետեւ քրդատ օրենքով ժամը 7-ից կարող էին: Անընդհատ մեզ նամակներով խաբում էին, որ 7-ից շուտ չեն գնացել, բայց բոլորը գիտեն, չէ՞, որ էնտեղ կադրեր ունենք, որ Ազատության հրապարակում գործողությունները սկսվել են ժամը 7-ից շուտ, այդ կադրերը փոխանցված են...:

Մեր փաստահավաք գործունեության ընթացքում բազմաթիվ նամակագրություն ենք ունեցել իրավապահ մարմինների, այդ թվում՝ ՆԳ, ԱԱԾ՝ իրենց կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ: Ստացել ենք պատասխաններ, որը մեզ չի բավարարել, մենք հաջորդ նամակագրության մեջ ցույց ենք տվել, որ չենք հավատում ձեր ուղարկած նամակի բովանդակությանը, որովհետեւ այնտեղ մեկը մյուսին հերքող բաներ ենք նկատել, այսինքն՝ կեղծիքներ ենք նկատել եւ դրանք դարձրել ենք մեր համար անուղղակի ապացույց, որ ինչ-որ բան փորձում են փաստահավաք խմբից թաքցնել թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն:

Ենթադրում եմ, որ ՀՔԾ-ն լրջորեն ուսումնասիրել է մեր ամբողջ նամակագրությունը: Հիմա շատ ճիշտ են անում, որ գնում են առավոտյան ուսումնասիրությունների բացահայտման ուղղությամբ, որովհետեւ փետրվարի 29-ին ԱԱԾ կողմից գործակալական հաղորդագրության հիման վրա են պլանավորվել այդ ապօրինի գործողությունները, իսկ դա մեզ համար հասանելի չդարձավ, որովհետեւ մինչեւ հիմա էլ թաքցրած են պահում: Եթե ՀՔԾ-ն եւ քննչական խումբը կարողանա այդ գործակալական հաղորդագրությունները ուսումնասիրի՝ կտեսնի, որ ամեն ինչ շինծու է, որովհետեւ Ազատության հրապարակում այդպես էլ չհայտնաբերվեցին այն մեծաքանակ սպառազինություները, ձողերը, փայտերը: Ավելին. այն, ինչ հայտնաբերեցին այդ օրը, շատ շինծու էր՝ երեք ատրճանակ, որը հայտնի չէր՝ ով էր գցել ծառի տակ, որ պահին եւ նույնիսկ մատնահետքերը չկարողացան գտնել, որեւէ ցուցարարի վրա չկարողացան դա սարքել: Վահագն Հարությունյանի քննչական խումբը չկարողացավ գտնել, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում այդ զենք-զինամթերքը: Ավելին՝ փաստահավաք խումբը նաեւ այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ Ազատության հրապարակում զննությանը մասնակցած նույն ընթերակաները ե՛ւ A կետում էին ընթերակա, ե՛ւ Ազատության հրապարակի՝ նույն ժամին, B կետում: Կեղծիքները այնքան ապաշնորհ են արված, որ դրանք չնկատելն անհնար է: Ես ուրախ եմ, որ ՀՔԾ-ն առավոտյան դեպքերի ուսումնասիրության ընթացքում նկատել է նաեւ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական կեղծիք թույլ տալու փաստը եւ քրգործ հարուցել: Դա շատ լավ հենք է, որ գնան, հասնեն նաեւ այն կեղծիքներին, որոնց հիման վրա մարդկանց են կալանավորել, ապօրինի մեղադրանք առաջադրել ու ապօրինի դատապարտել: Այստեղ պետք է պատժվեն նաեւ այն ժամանակ  կեղծիքներ անող իրավապահ մարմինների բոլոր այն աշխատակիցները, որոնք մասնակից են եղել, նաեւ՝  գլխավոր դատախազը (Աղվան Հովսեփյանը), որը լավ չի վերահսկել կամ իր թողտվությամբ է այդ ամենը տեղի ունեցել, ե՛ւ քննչական խմբի ղեկավարը. բոլորը պետք է պատասխան տան իրենց արած ապօրինությունների համար:

- Այսինքն՝ փաստաթղթերի կեղծումը նաեւ ԱԱԾ պաշտոնյաների՞ է վերաբերում:

- Բնականաբար: Առաջին հաղորդագրությունը, որը մեզ մոտ կասկած առաջացրեց, ԱԱԾ-ի՝ մեզ ուղարկած նամակն էր: Մենք նկատեցինք, որ ԱԱԾ-ի գործակալները փետրվարի 29-ին նկատել են, թե ցուցարարները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են տեղափոխում  հրապարակ, որը այդպես էլ չհայտնաբերվեց: Նախ, այդ գործակալներին որեւէ մեկը չտեսավ էլ, պետական գաղտնիքի պատճառաբանությամբ թույլ չտվեցին, որ մենք ծանոթանանք: Ակնհայտ էր՝ այդպիսի բան չկար: Ամբողջ սցենարն այն էր, թե իբր Ազատության հրապարակը պատրաստվում է զինված բախման, որը տեղի չունեցավ եւ ըստ էության առավոտվա դեպքերը հենց սարքովի էին դրանով: Այնպես որ ԱԱԾ-ի հաղորդագրությունից է սկսվել, որը իրենք փոխանցել են ոստիկանությանը, նրանք ստեղծել են շտաբ՝ Աֆյանի գլխավորությամբ, որը պետք է իրացներ այդ տեղեկատվությունը: ...Հիմա կեղծիքները բացահայտվում են, եւ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց այնպես չլինի, որ հիմա էլի մարդկանց բռնենք, հետո դատարանները կարողանան շատ հանգիստ մեղավորներին, կեղծարարներին բաց թողնեն, ինչպես եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, եւ նորից ընկենք նույն շղթայի մեջ:

- Ձեզ հայտնի՞ է, թե այդ փաստաթղթերի տակ ովքեր են ստորագրել: Եթե այո, կարո՞ղ եք նրանց անունները հրապարակել:

- Այս պահին՝ ոչ, թող նախաքննական մարմինը զբաղվի, կգա ժամանակը, եթե նախաքննության գաղտնիք չլինի, կհրապարակենք: Բայց էլի եմ ասում՝ շատ կարեւոր է, թե հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանն ինչ կարգավիճակում է գտնվում:

- Նա մեղադրյալի կարգավիճակ ունի:

- Ունի, բայց չգիտես ինչու, նման ծանր մեղադրանքի պայմաններում  ձեռք է բերել կատարյալ անձեռնմխելիություն: Այս խնդիրը քանի չի լուծվել, իմացեք՝ պատային իրավիճակում ենք հայտնվելու...: Ամենակարեւոր բացահայտումը կլինի նաեւ այն, որ մոտենանք ապօրինի զինված խմբերի առկայության բացահայտման խնդրին,  որը կամբողջացնի Մարտի 1-ի գործը:

- Խոսքը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահների մասի՞ն է, որոնց, ըստ ձեր փաստաթղթի, բանակից համազգեստ է տրամադրվել:

- Այո:

Տպել
4588 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած