Երևան
14 °C
Պետական վերահսկողական ծառայություն ամենամեծ ծավալի չարաշահումները հայտնաբերել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառույցի ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ խոսելով է իր կառույցի բացահայտումների մասին:
Նրա խոսքով, ԲԷՑ-ի տնօրենն արդեն ներկայացել է կառավարություն և պատրաստակամություն է հայտնել բյուջե վերադարձնել 140 մլն դրամ: «Իրենք վարչապետի հայտարարությունը լսել են, ինքնակամ եկել ու ասել են՝ կվճարենք»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ բացահայտվել է նաեւ դեպք, երբ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով:
«Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, բայց դա չպետք է լիներ նրանց գործը: ԲԷՑ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, Հայաստանի պետական պարտքի զգալի մասն էներգետիկ ոլորտում է ծախսվել, և հիմա մենք հերթով նայում ենք այդ ոլորտը»,- հավելեց Սանասարյանը:
Շարունակելով բացահայտումների թեման՝ Սանասարյանը նշեց, որ աղմկահարույց խախտումներից մեկը գրանցվել է Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ում՝ հիշեցնելով, որ հարուցվել է քրեական գործ:
«Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ը պարտավորվել է մոտ 100 մլն դրամ վերադարձնել պետական բյուջե»,- ասաց պետական վերահսկողական ծառայության պետը: «Կա դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է 70 մլն դրամ փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են Հ1-ի միջոցներով: Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե այդ փողն ուր է գնացել: Սփյուռքի նախկին նախարարն իր աշխատակիցներով պետք է պարզաբանի, թե այդ ինչպես է այդպես ստացվել»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ բոլոր խախտումներով մեղավորները պետք է արձանագրված գումարներից ավելի գումար վճարեն պետական բյուջե: «Պետությունն իրենց համար անտոկոս վարկի աղբյուր չէ»,- հավելեց նա:
Նա նաեւ խոսեց ընթացիկ աշխատանքների մասին: «Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ագրարային համալսարանում եւ ունենք արդեն արդյունքներ», - ասաց բանախոսն ու հավելեց, որ ԵՊՀ-ում սկսել էին ուսումնասիրությունները, բայց ամռանը դադարեցրեցին, հիմա շարունակելու ենք:
«ԵՊՀ-ից վերցրել ենք փաստաթղթերը, սակայն բուն ուսումնասիրության գործընթացը կսկսենք ավելի ուշ, երբ կավարտենք ագրարային համալսարանում ուսումնասիրությունները: Բոլոր բուհեր մտնելու ենք: Նաեւ ամփոփում ենք Էջմիածին քաղաքի ուսումնասիրությունները»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ բոլոր այս կառույցներում, ըստ նախնական գնահատականների, հանցակազմ պարունակող իրավիճակներ կան, որոնց մասին կխոսեն իրավապահները:
Սանասարյանը խոսեց նաեւ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նա խոսքով, առաջին արդյունքը, որ ունեն ԲԷՑ-ին ծառայություն մատուցող մեկ ընկերության նախահաշվային արժեքը 40 մլն դրամով նվազեցվել է: «Այսինքն` նա շարունակելու է ծառայություն մատուցել, բայց 40 մլն դրամով ավելի նվազ արժեքով: ԲԷՑ-ը ինքնակամ 140 մլն դրամ առաջիկայում պետական բյուջե կվերադարձնի, իրենք ընդունել են այդ պարտավորությունը»:
Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն մոտ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1,5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, նաեւ 40 մլն դրամ եւս ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից:
Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի խոսքով, իրենց աշխատանքի կարգը հետեւյալն է: «Մենք ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարներին, վերջիններս գնահատական են տալիս: Դրա արդյունքում այդ կազմակերպություններն իրենք ցանկություն են հայտնում հատուցել պատճառված վնասը»,- եզրափակեց նա:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ