Դասամիջոցների տեւողության հարցը դեռ կքննարկվի. ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով

Երեկ հայտնի դարձավ ՀՀ առողջապահության նախարարի այն հրամանի մասին, որով դպրոցներում դասամիջոցների համար նախատեսվում է շատ ավելի երկարատեւ ժամանակ, քան տրամադրվում է իրականում: Հրամանը ստորագրվել է 2017 թվականին եւ մինչեւ օրս փաստորեն չի գործել: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեցինք, թե նոր ուսումնական տարում հետեւելո՞ւ են, որ առողջապահության նախարարի հրամանով ամրագրված պահանջները դպրոցներում կատարվեն: Նա պատասխանեց, որ նշված փաստաթուղթն ունի լրացուցիչ քննարկման ու վերանայման կարիք:

Կրթության եւ գիտության նախարարությունն, ըստ Աշոտ Արշակյանի, առարկություններ չունի դասամիջոցների տեւողության վերաբերյալ սահմանված նորմերի առնչությամբ, պարզապես դրանցով առաջնորդվելու դեպքում օրվա դասապրոցեսը կերկարաձգվի ու կարող են խնդիրներ առաջանալ երկրորդ, իսկ երբեմն էլ երրորդ հերթ ունեցող դպրոցների համար: ԿԳՆ հանրակրթության վարչության պետի փոխանցմամբ, ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում է լինելու նաեւ Կրթության եւ գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Քննարկվելիք առաջին հարցն, ըստ Աշոտ Արշակյանի, ամենայն հավանականությամբ կվերաբերի հենց դասամիջոցների տեւողությանը:  

Առողջապահության նախարարի վերանշյալ հրամանով սահմանվում է, որ դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, երկար դասամիջոցի տեւողությունը՝ 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց` 20-ական րոպեով: Երկար դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ եւ/կամ 3-րդ դասաժամերից հետո:

Տպել
923 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում