2016 թվականից գոյություն չունեցող «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը դժգոհ է իր գործով դատի ընթացքից: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 2015 թ. վերջին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Ուլիսի» մասնակցությամբ պայմանավորված ֆուտբոլային հանդիպումների դեպքեր, ու գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը): 2017 թ. փետրվարից գործը դատարանում է: Գագիկ Սիմոնյանը պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմքեր չունի:

«Ոչ մի առերեսում չի եղել, ոչ մեկ իմ դեմ չի գրել: Փառք Աստծու, որ նախկին ժամանակներում չենք ապրում, որ ստիպելով գրեին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փաստական ապացույցներ իր դեմ չկան:

Մեղադրանքը վերաբերում է 2015-2016 մրցաշրջանի մի քանի, այդ թվում՝ 2016-ի վերջին կայացած ՀՀ բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Ուլիս» եւ Առաջին խմբի առաջնության «Արարատ 2»-«Ուլիս 2» հանդիպումներին: Այդ շրջանում թե Բարձրագույն խմբում եւ թե Առաջին խմբում հանդես էր գալիս «Ուլիս 2»-ը, որի մարզիչը, ինչպես ասաց Սիմոնյանը, եղել է Արտյոմ Ադամյանը:

«Ուլիս 2»-ը մասնակցում էր, որ միայն Առաջին, այլեւ Բարձրագույն խմբի առաջնությանը, քանի որ գլխավոր թիմի ֆուտբոլիստների մեծ մասի պայմանագրերը ֆինանսական խնդիրների պատճառով երկկողմանի համաձայնությամբ խզվել էին, ու նրանք հեռացել էին: Ինչպես պատմեց Սիմոնյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից դիմել են «Ուլիսի» ղեկավար Վալերի Հովհաննիսյանին, խնդրել, որ «Ուլիսը» ապահովի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների 51%-ի մասնակցություն, որպեսզի ՈՒԵՖԱ-ի կողմից հայկական թիմերին հատկացվող եվրագավաթների տեղերի քանակը չպակասի:

Ըստ ԱԱԾ-ի՝ գործում, բացի Գագիկ Սիմոնյանից, ներգրավված են նաեւ ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Նրանք հանցավոր համաձայնությամբ՝ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Այսօր ասուլիսի ընթացքում Սիմոնյանը նշեց բուքմեյքերական ընկերության աշխատակցի անունը՝ Էդգար Պետրոսյան, սակայն ասաց, որ վերջինիս բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում չի գործում, ու խաղադրույքները արվել են դրսից: Նա նաեւ նշեց, որ քննիչներն իրեն տեղեկացրել են, որ խոսքը 2-3 մլն ԱՄՆ դոլարի մասին է:

Գագիկ Սիմոնյանը ասաց, որ որոշել է ասուլիսով հանդես գալ, քանի որ դատը անընդհատ հետաձգվում է: Պահանջեց, որ իրեն տրամադրեն ՈՒԵՖԱ-ից ուղարկված փաստաթուղթը, որով կառույցը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու հայտնել օրինազանցության մասին:

«Պահանջում եմ ՈՒԵՖԱ-ի թուղթը, թե ինչ թվի մասին է խոսքը: ՈՒԵՖԱ-ից 1000-3000 դոլարի համար թուղթ չէր գա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նաեւ ցանկանում է, որպեսզի ԱԱԾ-ն նորից սկսի գործը:

Դատական վերջին նիստը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Հաջորդը կլինի սեպտեմբերի վերջին:

Սիմոնյանը նշեց, որ այս  ընթացքում չի աշխատում: ՀՖՖ-ն կասեցրել է մարզչությամբ զբաղվելու նրա արտոնագիրը: Ընտանիքը կարողանում է պահել ընկերների աջակցությամբ:

Տպել
598 դիտում

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը