Շատ հարցեր են կուտակվել. Կրեմլում ակնկալում են լուրջ զրույց Պուտինի եւ Փաշինյանի միջեւ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անկեղծ զրույցում կքննարկեն կուտակված հարցերը, այդ թվում՝ համատեղ գործակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմի մոտ, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ գործընկերությանը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում»,- ասել է նա:

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ գործակցությունը Եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:

Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։ Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին՝ Մոսկվայում, Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի առաջիկա հանդիպմանը, ասել էր. «Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում:

Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միեւնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջեւ պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում՝ այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»:

Տպել
1357 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը