Նախագահի տիկին Նունե Սարգսյանը մասնակցել է Աստանայում կայացած տարածաշրջանային համաժողովին

05/09/2018 schedule18:15

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից:

Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնահատուկ ընդգծել է կրթության եւ գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ղազախստանի պետական քարտուղար Գ. Աբդիկալիկովան, ԱԳ նախարար Կ. Աբդրռախմանովը, Աֆղանստանի կանանց հարցերով նախարար Դ. Նազարին, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Թ. Կարմանը (Եմեն), ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Է. Պուման, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ԿԱ հարցերով բանագնաց Ն. Գերմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային հայտնի պետական ու հասարակական գործիչներ: Հեռարձակվել են ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի եւ ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդիրիկա Մոգերինիի ելույթները:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է Հռչակագիր: 

Տպել
1061 դիտում

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին