Նոր պայմանավորվածություններ եւ անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում

Դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ եւ ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաեւ ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող եւ առողջապահական այլ հարցեր են:

Համաժողովի անցկացման մասին վերջնական պայմանավորվածությունն ամրագրվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում` իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպման ժամանակ:

Մոսկովյան պայմանավորվածությունների  մասին նախարար Արսեն Թորոսյանն արդեն Երեւանում զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկել առաջիկա համատեղ անելիքները: «Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն ամուր են եւ ավելի են սերտանում ոչ միայն երկկողմ մակարդակով, այլեւ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում` ԱՊՀ, ԱՀԿ, ՄԱԿ եւ այլն»,-շեշտել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել դեղորայքային քաղաքականությանը, ՌԴ-ում հայ մասնագետների վերապատրաստմանը եւ կրթություն ստանալուն, ինչպես նաեւ այդ երկրում հայ պացիենտների բուժմանն ու բարձրտեխնոլոգիական  ծառայություններից օգտվելու թեմաներին: Նախարար Թորոսյանը հետաքրքրվել է ՌԴ-ում հայ պացիենտներին բուժման առավել մատչելի պայմանների տրամադրման հնարավորություններով: 

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում իր երկրի քաղաքացիների առողջարանային հանգստի կազմակերպմամբ, ինչը եւս քննարկվել է:

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանին տեխնիկական աջակցությունը երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում, որը նոր եռամյա փուլ կմտնի: Բացի այդ` մեր երկրին կնվիրաբերվի վարակիչ հիվանդությունների հետազոտման նոր շարժական հագեցած լաբորատորիա:

Տպել
466 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ