Ցուցարարների կողմից «կրակելու» տեսագրությունը Քոչարյանը ներկայացրե՞լ է ՀՔԾ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները «նախնական» անօրինական են որակում Հատուկ քննչական ծառայության երեկվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։

Մասնավորապես՝ այսօր ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ՀՔԾ քննիչի որոշումը՝ խափանման միջոց ստորագրություն չհեռանալը ընտրելու մասին, դեռ չեն ստացել, սակայն ելնելով Վերաքննիչի որոշումից` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չէր կարող ընտրվել: «Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն եւ համապատասխանաբար այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, համապատասխանաբար որեւէ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ օրինական չէ։ Որոշումը դեռ չենք ստացել, որոշումը կտեսնենք, հետո ավելի մանրամասն գնահատական կտանք»,- ասաց Օրբելյանը։ Մեր դիտարկմանը՝ եթե որոշումը չեք ստացել ինչպե՞ս եք նախնական կարծում, որ որոշումը օրինական չէ, Օրբելյանն ասաց՝ ենթադրում է:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահելուն, պաշտպանն ասաց, որ իրենք դիմումներ են ուղարկել ԱԱԾ սահմանապահ զորքեր, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք սահմանափակված է Քոչարյանի ազատ տեղաշարժը, որի պատասխանը դեռ չեն ստացել: «Բայց հաշվի առնելով պրակտիկան եւ երեկ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը՝ հավանաբար պատասխան կստանանք, որ եղել են սահմանափակումներ»,- ասաց Օրբելյանը:
Այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: Մեր հարցին՝ անձնագրերն ի սկզբանե՞ են եղել վարույթն իրականացնող մարմնում, պաշտպանը դրական պատասխան տվեց եւ հավելեց, որ այնուամենայնիվ, օրինական չէ, որ մեղադրյալի անձնագիրը պահվի վարույթն իրականացնող քննչական մարմնում: Նա հայտնեց, որ «ՀՀ անձնագրի մասին» օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը կարող է պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ, իսկ 2017-ի ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն որոշմամբ՝ դա ճանաչվել է անձի իրավունքի խախտում. «ՄԻՊ-ն այդ հարցով դիմել է ՍԴ, եւ ՍԴ-ն հաստատել է, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը»:

Օրբելյանի այս հայտարարությանը այսօր արձագանքեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ պարզաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը` հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որեւէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող եւ միեւնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը: «Հաշվի առնելով վերոգրյալը` կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից»,- պարզաբանել էր ՀՔԾ-ն:

Օրբելյանն ասաց, որ արդեն դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: «Քոչարյանն ունի անձեռնմխելիություն տվյալ հետապնդումից: Սա նշանակում է, որ առաջադրված մեղադրանքը չի կարող քննվել, որովհետեւ դրանք նախագահի գործողություններ են, ավելի կոնկրետ՝ պետության գործողություններ, իսկ Սահմանադրության համաձայն՝ նախագահն ունի անձեռնմխելիություն»,- անդրադառնալով Քոչարյանի մեղադրանքին ասաց, Օրբելյանը:

Մեր հարցին՝ 2008 թվականին Քոչարյանը հայտարարել է, որ տեսագրություններ կան, որտեղ ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա, նորից անցնում են ավտոբուսների հետեւը, այդ տեսագրություններն ու ինֆորմացիան Քոչարյանի կողմից նախաքննական մարմին ներկայացվե՞լ են, թե՝ ոչ, պաշտպանը մինչ հարցին պատասխանելն ասաց, թե այժմ քննարկումը գնում է կալանքի մասին. «Հիմա գործի պարունակությանը չանդրադառնանք, այս պահին դժվարանում եմ ասել՝ գործում ամբողջ ծավալով ինչ փաստաթղթեր, ինչ տեսագրություններ, ինչ ինֆորմացիոն նյութեր կան: Եթե ինչ-ինչ պատճառներով կհասնի դատարան, որտեղ կարիք կլինի գնահատել գործի նյութերը, կքննարկենք: Պետք է գնահատենք, որ մեղադրյալի ֆունկցիան կայանում է հետեւյալում՝ թույլ չտալ մեղադրող կողմին ապացուցել իր մեղավորությունը: Անմեղության կանխավարկածի հիմքն է, որպեսզի ընկալենք, որ մեղադրյալը չպետք է ինքը փորձի օբյեկտիվորեն գտնել ապացույցներ ու ներկայացնել, կարող է դա անել, բայց պարտավոր չէ»,- խուսափողական պատասխան տվեց պաշտպանը:

Մեր դիտարկմանը՝ գուցե հարցը լավ չհասկացաք, հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք Քոչարյանն այդ տեսագրությունը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին, Օրբելյանը կրկին պնդեց. «Հարցը հասկացա ամբողջությամբ եւ պատասխանեցի: Ասուլիսին ներկա մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ավելացրեց. «Ցանկացած անձ կարող է հրապարակային հայտնել տեղեկատվություն, թե ինչ է իրենց հայտնի 2008 թվականի դեպքերից, բայց որեւէ անձ իրավունք չունի ասել, թե ինքը ինչ է հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որովհետեւ ցանկացած նման հրապարակում կլինի նախաքննության տվյալների հրապարակում: Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը այդ հայտարարությունն անելիս 2008 թվականին ցանկացած անձ չէր, այլ երկրի ղեկավար, պաշտպանը արձագանքեց. «Ինքը կարող է հաստատել, որ ինքը 2008 թվականին արել է նման հայտարարություն, կարող է ասել, որ եղել է նման տեսանյութ: Մենք չենք կարող ասել՝ եթե նման բան եղել է, մենք ներկայացրել ենք, թե՝ ոչ»:

Ըստ էության, երկու պաշտպաններն էլ խուսափեցին հստակ պատասխանելուց, թե ի վերջո՝ եթե կա նման տեսագրություն, որ ցուցարարները կրակում են իրավապահների վրա, նախաքննական մարմին փոխանցվել է, թե՝ ոչ: Մի քանի ամիս առաջ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի այս հայտարարությանը նշել է, որ Մարտի 1-ի գործով տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, եւ այնտեղ իրենք չեն տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս այդպես էլ չի պարզաբանել, թե որտեղից իրեն տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները կրակ են բացել զինվորների վրա։

Օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց Մարտի 1-ի գործով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը վերաբերում էր Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած գործողություններին: ՀՔԾ-ն նշել էր, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Արամ Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե Քոչարյանը տեղյակ եղե՞լ է կեղծված փաստաթղթերի մասին, Օրբելյանը սակայն ասաց, թե նոր գործի հետ կապված պաշտպանյալի հետ քննարկում չի եղել. «Քննարկել գործը ողջ ծավալով, սա կլինի ոչ տրամաբանական, որովհետեւ ծավալը բավականին մեծ է եւ երկրորդ՝ մեզ այդ նյութերը հասանելի չեն: Երեկվա հաղորդագրությունից պարզ չէր՝ երբ են կեղծվել փաստաթղթերը, օրինակ՝ եթե կեղծվել են փետրվարին, պետք է վաղեմության հիմքով գործ չհարուցվեր.. այդ հատվածով մենք չունենք որեւէ կարգավիճակ, երբ կունենանք կարգավիճակ, կլինեն փաստաթղթեր, կլինի ինչ-որ բան առաջադրված, մենք կնայենք: Մեր հասկանալով՝ այդ էպիզոդը որեւէ առնչություն չունի մեր պաշտպանյալի հետ»:

Մեր մյուս հարցին, արդյոք Ռոբերտ Քոչարյա՞նն է հրաման տվել իրավապահներին Մարտի 1-ի լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ եւ գործողություններ իրականացնել, պաշտպանը կտրուկ պատասխանեց «Ոչ»:

Պատասխանից ստացվում է, որ ոստիկաններն ինքնուրույն որոշել էին լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ եւ բռնություն գործադրելով ցուցարարների նկատմամբ՝ զննություն իրականացրել:

Տպել
6449 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով