Երեւանի ընտրությունների ցուցակներում կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ․ ոստիկանություն

Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակներում կան հասցեներ, որտեղ հաշվառված են բազմաթիվ քաղաքացիներ (կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ)։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նշված խնդրին։ Պատճառները մի քանիսն են։ 
1. Կան հասցեներ, որոնք ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են մեկ հասցեով։ Տվյալ տները կադաստրային գրանցում չունեն եւ հասցեավորված չեն։ 

2. Կան հանրակացարանային բնակելի տարածություններ, որոնց սենյակները դեռ չեն սեփականաշնորհվել եւ կադաստրային հասցե չեն ստացել։ Բնակիչները հաշվառված են ընդհանուր մեկ հասցեով։ Սենյակների սեփականաշնորհումից հետո աստիճանաբար ստանում են առանձին հասցեներ եւ հաշվառվում կոնկրետ հասցեով։ 

3. Կան նախկին մանկապարտեզների, գործարանների, արտադրամասերի տարածքներ, որոնք առանձնացվել են առանձին բնակելի սենյակների եւ տրամադրվել ընտանիքների բնակության համար։ Քանի որ առանձին սենյակները չեն սեփականաշնորհվել եւ ստացել առանձին հասցեներ, բնակիչները հաշվառված են մեկ ընդհանուր հասցեում։

4. Կան բազմաթիվ հասցեներ, որոնք ընդգրկում են ընդհանուր բակում գտնվող տարբեր ընտանիքների պատկանող բնակելի տներ (շատ են հարազատական կապեր ունեցող ընտանիքները), որոնք կառուցվել եւ ընդլայնվել են տարիների ընթացքում, սակայն առանձին հասցեներ չեն ստացել։

5. Կան ծերանոցներ, անօթեւանների կացարան, որոնք ունեն մեկական հասցեներ, սակայն բնակիչները շատ են։

Կից ներկայացվում է ցուցակը։

Տպել
8886 դիտում

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար