Վալերի Օսիպյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մարտի 1-ին հրաման չտալու մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց Մարտի 1,2-ի դեպքերի ժամանակ ոստիկանների ներգրավվածության մասին. «Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ, որովհետեւ եղել են ընդգրկված շատ մեծ անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության»:

Նա նաեւ նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել. «Բայց փայտեր եւ այլն, բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել:

Օսիպյանը նաեւ հավաստիացրեց, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն:

Հիշեցնենք՝ երեկ ՀԺ-ն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն է հրամայել իրավապահներին՝ մարտի 1-ի լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ եւ գործողություններ իրականացնել: Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր. «Ոչ»:

Այսօր լրագրողները ՀՀ ոստիկանապետին հարցրեցին՝ ի վերջո Քոչարյանի կողմից հրաման եղե՞լ է, թե՞ ոչ: 

«Ես տեղյակ չեմ»,- ի պատասխան ասաց Օսիպյանը։

Թե ինչ հրաման է եղել ոստիկաններին, Օսիպյանը հորդորեց հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, ինքն անձամբ հրաման է ստացել՝ ապահովել հասարակական կարգը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Տպել
1259 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց