Ինչպիսին է Ազգերի լիգայի ձեւաչափը, որով ՀՀ ֆուտբոլի ընտրանին կարող է Եվրոյի ուղեգիր ստանալ

Մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշրջանը: Այսօրվանից՝ սեպտեմբերի 6-ից, եվրոպական ազգային հավաքականները ուժերը չափելու են նոր ձեւաչափում: Նոր ստուգատեսն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ: Դրա նպատակներից մեկը ընկերական ազգային հավաքակաների հանդիպումների մի մասը փոխարինել է, եւ եթե հզոր հավաքականների համար դա հիմնականում հենց այդ նշանակությունը կունենա, ֆուտբոլային փոքր երկրների, ինչպես օրինակ Հայաստանի համար, սա խոշոր մրցաշարի, տվյալ դեպքում Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություն է:

Նոր ձեւափաչում, որում Հայաստանը ուղեգրի համար պայքարելու է իրեն հավասար ընտրանիների դեմ, նորություն է եւ շատ հարցեր է առաջացնում երկրպագուների շրջանում: Մասնավորապես՝ հետաքրքրում է, թե ինչ ճանապարհով են թիմերը Եվրոպայի 2020 թ. առաջնության ուղեգրեր նվաճելու:

Այստեղ հնարավոր է լինելու նվաճել Եվրո 2020-ի 24 ուղեգրից 4-ը: Մնացածները խաղարկվելու են ֆուտբոլասերներին հայտնի ձեւաչափում՝ Եվրո 2020-ի ընտրական փուլում:

Ազգերի լիգան բաղկացած է լինելու խմբային փուլից ու փլեյ-օֆից: Մինչեւ խմբային փուլի վիճակահանությունը 55 հավաքական, ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, բաժանվել էր 4 լիգայի՝ ուժեղից թույլ A, B, C, D:

A լիգա

Խումբ 1- Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա

2- Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա

3- Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան

4- Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա

B լիգա

1- Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա

2- Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա

3- Ավստրիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա

4- Ուելս, Իռլանդիա, Դանիա

լիգա

1- Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել

2- Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա

3- Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս

4- Ռումինիա, Սերբիա, Մոնտենեգրո, Լիտվա

D լիգա

1- Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա

2- Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո

3- Ադրբեջան, Ֆարերյան Կղզիներ, Մալթա, Կոսովո

4- Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Այս տարվա հունվարի 24-ին Շվեյցարիայում կայացավ խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում ձեւավորվեցին լիգաների խմբերը՝ 4-ական խումբ: Լիգաներից կամ դիվիզիոններից (վերեւի լուսանկարում): Յուրաքանչյուրն անցկացնելու է իր առանձին մրցաշարը՝ բաղկացած խմբային փուլից ու փլեյ-օֆից: Խմբային փուլում թիմերը մրցակիցներին հանդիպելու 2-ական անգամ՝ տանը եւ դրսում: 

Փլեյ-օֆին մասնակցելու են խմբերի հաղթողները:

 

Բայց մինչեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլին հասնելը Եվրո 2020-ի ընտրական փուլում 20 երկրներ արդեն ուղեգրեր նվաճած լինելու են:

 

Եթե տվյալ խմբի հաղթողն արդեն ուղեգիր ձեռք է բերել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ապա նրա տեղը զբաղեցնելու է իր լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը:

 

Եթե, օրինակ, արդյունքում այնպես ստացվի, որ A լիգան փլեյ-օֆում մրցելու համար 4 մասնակից չունենա, ապա ազատ տեղը կզբաղեցնի B լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը, որը չի հաղթել լիգայի իր խմբում:

Երբ 16 թիմը հայտնի դառնա, կբաժանի 4-ական մասնակից ունեցող խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կանցկացնի իր փլեյ-օֆը:

Փլեյ-օֆը կազմված կլինի 2 կիսաեզրափակչից եւ եզրափակչից: Եթե խմբային փուլում թիմերը մրցակիցների հետ 2-ական հանդիպում են անցկացնելու՝ տանը եւ դրսում, ապա կիսաեզրափակչում ու եզրափակչում ունենալու են 1-ական խաղ:

Կիսաեզրափակչում այդ հանդիպումը կայանալու է տվյալ զույգի այն թիմի հարկի տակ, որն ավելի լավ ցուցանիշներ է ունեցել Ազգերի լիգայում: Եզրափակչի մրցավայրը որոշվելու է վիճակահանությամբ: 4 եզրափակչի հաղթողները նվաճելու են ուղեգրերը:

Խմբային փուլի խաղերը կայանալու են այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: Փլեյ-օֆերը, որոնց միջոցով վիճարկվելու են Եվրոյի ուղեգրերը, տեղի կունենա 2020 թ. մարտին:

2019 թ. հունիսին որոշվելու է ազգերի լիգայի հաղթողը: A լիգայի 4 խմբերի հաղթողների միջեւ անցկացվելու են կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար խաղը եւ եզրափակիչը:

Մրցաշարի արդյունքներով՝ A, B, C լիգաների խմբային փուլից հետո վերջին տեղերը զբաղեցրած թիմերը հաջորդ խաղարկությունում տեղափոխվելու են ավելի ցածր լիգա: B, C, D լիգաների հաղթողները հայտնվելու են ավելի բարձր լիգայում:

Տպել
3064 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին