Կատարենք հնգամյակը 4 տարում․ Փաշինյանը՝ երեխաների ծննդի աջակցության մասին

«Երեխաների ծննդյան միանվագ պետական աջակցության թեման այն հարցն է, որին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատրաստ է ամբողջ բյուջեն տրամադրել այդ գործին: Կարո՞ղ եմ համոզված լինել»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմեց կառավարության անդամներին՝ ցանկանալով իմանալ կառավարության անդամներից ով երկրորդ երեխան ունի: Նա նաեւ քվեարկություն կազմակերպեց, թե ով ունի 3-րդ, 4-րդ ու 5-րդ երեխան: Այնուհետեւ նա նշեց, որ մեծ պոտենցիալ ունի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը, որովհետեւ համարյա բոլոր հարցումների ժամանակ ձեռք բարձրացրեց: «Երիտասարդ եք տարիքով, չնայած մենք էլ երիտասարդ ենք»,- ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս կարեւորեց քննարկվող հարցը՝ նշելով, որ ՀՀ-ում ծնունդների անկում է գրանցվել։ «2016-ին ունեցել ենք 40 838 ծնունդ, 2017-ին՝ 37 841: Այսինքն՝ մոտ 3 հազարով պակաս է եղել: 2018-ի առաջին 8 ամիսներին ունեցել ենք մոտ 1000 ծնունդ պակաս: Քանի որ այդ անկման կամ ավելացման 10 տոկոսը պայմանավորված է առողջապահությամբ, մենք մեր կողմից մեկ ծննդին տրվող ֆինանսական միջոցների չափը մյուս տարի ավելացնելու ենք նաեւ այս նպատակով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հասնելու են նրան, որ որեւէ այլ փողի շրջանառություն չլինի ծննդատներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի նշված գումարը չի հերիքի եւ անհրաժեշտ կլինի տարվա կեսից այդ գումարներն ավելացնել։ «Սա այն հարցն է, որ Ատոմ Ջանջուղազյանը պատրաստ է ամբողջ բյուջեն տրամադրել էդ գործին: Կարող եմ համոզված լինել»,- կատակեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց, որ զույգ երեխա ծնվելու դեպքում կարելի է կրկնապատկել հանրագումարը, իսկ եռյակի դեպքում՝ եռապատկել: «Շատ լավ գաղափար է, կատարենք հնգամյակը 4 տարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սրան ընդդիմացավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ բոլոր նրանք, որոնք զույգ չեն ծնվել, առանձնապես մեղավոր չեն, պետք չի նրանց պատժել: «Այսինքն, եթե մենք հնարավորություն ունենք երրորդ երեխայի համար գումար տալու, տանք, միեւնույն է, հերթականությամբ է լինում ծնունդը»:

Թանդիլյանն էլ ասաց. «Երբ զույգ երեխա է ծնվում, ծախսերը աճում են: Այսինքն՝ հասցեական թիրախային օգտակար ենք լինում զույգ երեխա ունեցողներին»:

Ի վերջո, որոշվեց հարցը հետաձգել, որպեսզի այդ առաջարկված փոփոխությունները ներառվեն փաստաթղթում եւ ընդունվեն կառավարության հաջորդ նիստին: Կառավարության նիստին պայմանավորվեցին, որ փոխվարչապետի առաջարկը կներառվի նախագծում:

Տպել
549 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ