Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ որեւէ մեկի դեմ. Դիրք Վիզե

Սեպտեմբերի 5-ին Գերմանիայի կառավարության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության երկրների եւ Կենտրոնական Ասիայի միջհասարակական համագործակցության հարցերով հանձնակատար Դիրք Վիզեն հարցազրույց է տվել Caucasuswatch.de կայքին: Զրույցի ընթացքում Վիզեն անդրադարձել է Հարավային Կովկասի երկրներին:

Խոսելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, Վիզեն նշել է, որ թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Գերմանիան կարեւորում են Վրաստանի հետ գործընկերության խորացումը: Նրա խոսքով՝ ներկայումս, ուշադրության կենտրոնում է մնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացումը, որը թույլ է տալիս Վրաստանին մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ կառույցներին՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օրակարգից անկախ: Անդրադառնալով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հարցին՝ Վիզեն նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ Վրաստանի համագործակցությունը առանձին գործընթացներ են:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին Վիզեն նշել է, որ 2017 թ. կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի Հայաստան-ԵՄ միջեւ համագործակցությունը «օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, որոնք նոր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթություններ են»: Պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության՝ որպես Հայաստան-ԵՄ տնտեսական կապերի խոչընդոտ հանդիսանալու վերաբերյալ հարցին, Վիզեն ասել է, որ թեեւ այս պահին Հայաստանի հետ ԵՄ ասոցիացիան եւ ազատ առեւտրի համաձայնագրերը օրակարգում չեն նաեւ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամակցության պատճառով, այնուամենայնիվ, դա չի խանգարում Հայաստան-ԵՄ միջեւ սերտ տնտեսական հարաբերություններին: Նա նաեւ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը դինամիկ աճ է գրանցել:

Դիրք Վիզեն խոսել է նաեւ Ադրբեջանի մասին: Հարցազրուցավարին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների վրա Բաքվի ձգտումը դեպի ՀԱՊԿ՝ հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած խոսակցությունները դրա վերաբերյալ: Վիզեն նախ նշել է, որ իր կարծիքով Ադրբեջանն իրականում չի ձգտում միանալ ռազմական դաշինքների: Այդուհանդերձ, նա բերել է Հայաստանի օրինակը, որին՝ որպես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկիր, ԵՄ-ն առաջարկել է անհատական պայմաններ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին անդրադառնալով՝ Վիզեն նշել է, որ դրանով Գերմանիան ցույց տվեց իր հետաքրքրվածությունը տարածաշրջանով: Նրա խոսքով՝ Գերմանիան եւ Եվրոպան հետաքրքրված են ոչ միայն իրենց հարաբերություններով Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այլեւ տարածաշրջանի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմամբ եւ Հարավային Կովկասի քաղաքական ու տնտեսական կայունությամբ:

Խոսելով Ռուսաստանի մտավախությունից առ այն, որ ԵՄ-ի մերձեցումը Հարավային Կովկասի երկրների հետ կարող է տեղի ունենալ իր՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության հաշվին, Վիզեն նշել է, որ Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ որեւէ երկրի դեմ:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերությունը, ուղղված չեն որեւէ մեկի դեմ: Արեւելյան գործընկերությունը կոչված է նպաստել համապատասխան երկրներում կայունացման եւ տնտեսական զարգացման գործընթացին: Ռուսաստանը եւս պետք է շահագրգռված լինի դրանում»,- ասել է Վիզեն:

Տպել
504 դիտում

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին