Ինչպե՞ս է ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվում աջակցություն

Մշակույթի նախարարությունը պարզաբանում է՝ ի՞նչ է ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը: 

Ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության եւ գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչեւ մեկ միլիոն դրամ է տրվում տեւական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական արձակի ժանրերի եւ գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն: Դրամաշնորհային ծրագրի հաղթողները պետք է 2019 թվականի ընթացքում երկու հրապարակում ունենան էլեկտրոնային կամ տպագիր մամուլում, ինչպես նաեւ իրենց աշխատանքները ներկայացնեն մարզային գրադարաններում, ինչը կնպաստի մարզերի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:

Ո՞րն է ծրագրի նպատակը   

Ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը լրացնում է անկախ մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ։ Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն եւ հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որ կնպաստի գրականության եւ հասարակական գիտությունների զարգացմանը, ինչպես նաեւ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։

Ովքե՞ր կարող են դիմել  

Ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են եւ ապրում են ՀՀ-ում։ Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին), ինչպես նաեւ պետական կառույցներում ներգրավված անձանց դիմումները։

Ո՞ր նախագծերն են դիտարկվում  

Դրամաշնորհը տրվելու է հետեւյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.  

ա) գեղարվեստական գրականություն՝  

◆ արկածային արձակ,

◆ դետեկտիվ արձակ,

◆ գիտաֆանտաստիկա,

◆ ֆենթըզի,

◆ սարսափ պատմություն,

◆ գեղարվեստական հուշագրություն,  

բ) հետազոտական աշխատանքներ՝  

◆ հայ գրաքննադատություն,

◆ հայ մշակույթի տեսություն,

◆ հայ արվեստի քննադատություն,

◆ մշակութաբանություն:

Ինչպե՞ս դիմել  

Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում («mincult.am») ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 25 օրվա ընթացքում: Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» էլեկտրոնային հասցեին:  

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝  

◆ հայտի ձեւաթուղթը (կցվում է),

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված,

◆ նախատեսվող գեղարվեստական արձակից հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ հայտատուի ինքնակենսագրությունը (CV),

◆ անձը եւ բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:  

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, պահանջվող ժանրերին չհամապատասխանող, նախկինում հրապարակված կամ պատրաստի աշխատությունների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվի։ Ստեղծագործողներին եւ հետազոտողներին դրամաշնորհ հատկացնող խորհուրդը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր եւ նյութեր:  

Խորհուրդը կիրականացնի ռիսկերի եւ համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ֆինանսական հաշվարկները, ժամկետները, արդյունավետությունը եւ այլ բաղադրիչներ։ Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։  

Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին»: Հեռախոս՝ 077 91 27 73, 011 52 39 38

Տպել
1440 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան