Խոհեր. ոչ ոք ապահովագրված չէ

06/09/2018 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված Յուրի Բախշյանի այրին, վերջերս այցելել է Կոշի գաղութ, որտեղ հանդիպել է Արմեն Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր հետ: Այդ հանդիպումն ու զրույցը տկն Բախշյանի մոտ տարբեր մտորումների տեղիք են տվել, եւ նա ցանկություն հայտնեց դրանք փոխանցել մեր ընթերցողին:

- Տիկին Բախշյան,  6 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, այս տարիների ընթացքում ձեր գնահատականները փոխվե՞լ են:

- Այո, ես հիմա խելոքացել եմ, այն ժամանակ հավատում էի այն մարդկանց, ում հետ մի սեղանի շուրջ շատ ենք նստել ես ու Յուրան: Շատ վատ է, որ էդ տեսակ եմ խելոքացել: Իմ վերաբերմունքն արմատապես փոխվել է որոշակի մարդկանց կողմից հնչեցվող «ընկերություն, հավատամք, գաղափարախոսություն, գաղափարակիր, հայրենասիրություն» արժեքների նկատմամբ: Ինչ վերաբերում է բուն ահաբեկչությանը, ապա գնահատականս չի փոխվել այն մասով, որ կազմակերպիչները չեն բացահայտվել, դրանք կան եւ շարունակում են իրենց սեւ գործը: Կան նաեւ մեծ թվով մարդիկ, ովքեր անկեղծորեն չէին ուզենա, որ 27-ը լիներ, բայց լավ օգտվեցին դրանից եւ դատավարությանը չօգնեցին:

- Որեւէ կապ, շփում կա՞ այդ մարդկանց հետ:

- Չէ, չկա: Անգամ երբ ես հրավիրում եմ, օրինակ, Յուրայի 55-ամյակին, Հանրապետական կուսակցությունից ոչ մեկը չկար: Ինձ պատմել են, որ Յուրայի ծննդյան օրը կուսակցությունում նրա կենացը խմում են:

- Հիշելու միակ ձեւը կենաց խմե՞լն է մնացել:

- Այո, իսկ Հանրապետականի 65-ամյակը նշելիս բառ անգամ չասվեց, որ Նավասարդյան Աշոտի հետ ակունքներում Բախշյան Յուրան էլ էր կանգնած: Կարող էին գոնե հիշել այդ մասին:

- Եթե Բախշյանը ողջ մնացած լիներ, ինչպե՞ս կվերաբերվեր այսօրվա Հանրապետականին:

- Որ անկեղծ ասեմ՝ չգիտեմ: Բայց ես համոզված եմ, որ օրինակ, վարչապետի տղայի թեկնածությունն առաջադրելու հարցում Յուրան լրջորեն կպայքարեր դրա դեմ, քանի որ ինքը շատ էր կարեւորում ընտրությունների համակարգը:

- Երբ այսօրվա աչքերով նայում եք ետ, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր բացահայտել, կանխարգելել հոկտեմբերի 27-ը:

- Հիմա մտածում եմ, որ հնարավոր էր՝ պարզվեց, որ շատ մարդիկ էին տեղյակ այն մասին, որ Վազգենի դեմ մահափորձ է պատրաստվում: Երբ մի բարձրաստիճան մարդու ասացի այդ մասին, ասաց՝ էնքան մարդ էր ասում, որ ուզում են սպանել Վազգենին, ո՞ր մեկին բռնեինք: Վերջին 6 տարիներին գոնե 2 դատավարություն գիտենք, որ կանխվել են ծրագրված մահափորձեր՝ Սերժ Սարգսյանի, նախագահի, չգիտեմ էլ ում դեմ: Ուրեմն երբ  ուզում են՝ կարող են կանխել: Չուզեցին, թույլ տվեցին, որ էդ միտքը հասունանա, ծրագիր դառնա, ծրագիրն իրականանա եւ հետո արդարանան, թե՝ ո՞ր մեկին բռնեինք: Իսկ եթե ուզում են բացահայտել չեղած, չծրագրված մահափորձը՝ էլի անում են:

Անգամ եթե ոչ պրոֆեսիոնալ աչքով նայեք Տիգրան Նաղդալայնի դատական գործը, կտեսնեք, որ այդ սպանության հետ Արմեն Սարգսյանը կապ չունի: Այդ խումբը (սպանությունն իրականացրել էին Ղարաբաղից Հայաստան ժամանած 2 երիտասարդներ) Հայաստան է եկել նոյեմբերի 20-ին, 21-ից սկսել են հետեւել Նաղդալյանին, բայց սպանության պատվերը, ըստ նախաքննության՝ Ա. Սարգսյանը տվել է դեկտեմբերի 15-ին, քանի որ այդ օրը կա հեռախոսազրույց Արմենի ու Ապերի միջեւ: Էլ ուրիշ բանի մեջ չեմ խորանում՝ այս փաստը բավական է, որ համոզվես՝ Արմենը կապ չունի: Արմենը հսկայական ծախս էր արել 27-ի ձայներիզները Մոսկվա՝ փորձաքննության ուղարկելու համար, մենք անհամբեր սպասում էինք, որ հունվարի 18-ին Նաղդալյանը պիտի վկայություն տա դատարանում, հարցեր ունեինք տալու, ուզում էինք աչքերին նայել՝ նա այն քչերից էր, որ իրականությունը տեսել է առանց մոնտաժման:

Եվ հանկարծ Արմենը որոշում է Տիգրանի դեմ մահափորձ կազմակերպել: Սա խելքին մոտ չէ: Իբր վրեժ էր ուզում լուծել, ումի՞ց՝ Տիգրան Նաղդալյանի՞ց, չլուծել այն անձանցից, ովքեր իրականում պատասխանատու են եւ լուծել Նաղդալյանի՞ց: Անմեղ մարդը նստած է բանտում՝ 15 տարի որոշումով: Հետո ի՞նչ, որ ինքը կարգին հայ տղա է, Վազգենի եղբայրն է ու տղամարդավարի տանում է էդ բոլորը: Կարելի՞ է դա չարաշահել: Մեր հասարակությունը մտածում է, որ դա ինձ հետ չի կատարվում, դա ինձ հետ չի լինի ու հանդուրժում է այդ ամենը: Այդպես չի կարելի՝ ոչ մեկն ապահովագրված չէ, երաշխավորված չէ պետական մեքենայի սարսափելի անիվների տակ ընկնելուց: Սահմանադրություն չէ, ինչ ուզում են փոխեն էս երկրում: Եթե չկա քաղաքական կամքը, չկա իշխանություն կրողի բարոյական կերպարը՝ ոչինչ չի փոխվի: Սա էլ է անցնելու, գալու է հատուցման ժամը, եւ դա իրենց համար շատ ավելի ցավոտ է լինելու, քան եղել է իմ, Գրետա մայրիկի եւ մյուսների համար:

- Ն.Հունանյանն արդեն 9 տարի նստած է (օրը օրուկես հաշվելու դեպքում), փաստորեն՝ նրան 11 տարուց կարող են ազատ արձակել: Դրան ինչպե՞ս կվերաբերվեք:

- Չգիտեմ, դժվար հարց է: Նայած պետության մեջ ինչ վիճակ լինի՝ եթե իրական ժողովրդավարական քայլեր արված լինեն, մթնոլորտը երկրում փոխված լինի, այսօրվա իշխանավորները ասպարեզում չլինեն՝ երեւի հնարավոր կլինի չնկատել դրա գոյությունը, մտածել, որ էս գետնի վրա թող մի տականք էլ ավելի քայլի:

Արմինե Օհանյան

Տպել
1205 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ