Նազադ. ընդդիմությունը վերադառնում է

06/09/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

2004 թվականի փետրվարի 2-ին, ԱԺ երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկի օրը, «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» պատգամավորական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին եւ  լքեցին նիստերի դահլիճը: 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը մասնակցել է նորընտիր խորհրդարանի միայն առաջին նստաշրջանին, իսկ երբ երկրորդ  նստաշրջանի առաջին նիստում կոալիցիան  80 դեմ ձայնով մերժեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներառել եռօրյա նիստերի օրակարգ, ընդդիմությունը հայտարարեց բոյկոտի մասին իր որոշումը:

Դրան հաջորդած երեք նստաշրջանների ընթացքում ընդդիմադիրները մասնակցել են միայն ԱԺ հայտարարություններին եւ որոշ հրատապ հարցերով հրավիրված նիստերին: Ընդդիմությունը, սակայն, դադարեցնում է խորհրդարանական բոյկոտն ու սեպտեմբերի 12-ից կվերադառնա խորհրդարան: Եւ չնայած «Արդարություն» դաշինքը խորհրդարանական բոյկոտը դադարեցնելու եւ ԱԺ վերադառնալու հարցը պետք է քննարկի միայն վաղը կայանալիք դաշինքի նիստում, իսկ «Ազգային միաբանությունն» այդ հարցը պետք է քննարկի շաբաթ օրը նախատեսված կուսակցության նախագահության նիստում, սակայն մեր ունեցած տեղեկությամբ բոյկոտը դադարեցնելու փաստացի որոշում ընդդիմությունն արդեն կայացրել է եւ խմբակցությունների նիստերն ընդամենը վավերացնելու են այդ որոշումը:

Խորհրդարան վերադառնալու հիմնավորումները «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները կներկայացնեն համատեղ ընդունվելիք հայտարարության մեջ: Եւ չնայած խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում, որ բոյկոտը դադարեցնելու իրենց որոշումը հրապարակվի մինչեւ խմբակցությունների նիստերը, սակայն թե՛ «Արդարություն» եւ թե՛ «Ազգային միաբանություն» խմբակցություններում, ըստ էության, չհերքեցին ընդդիմության վերադարձը:

«Երբ ընդամենը վերջերս ականատեսը եղանք, թե սահմանադրական փոփոխությունների քննարկման վերջին օրն ի՞նչ վիճակում հայտնվեց կոալիցիան, այն է՝ որոշ մարդիկ ինքնագոհությունից փուչիկի պես պայթեցին, ապա դրդված մարդասիրական նկրտումներից` ուզում ենք աշնանային նստաշրջանում հնարավորինս մեղմացնել օրըստօրե ահագնացող քաղաքական փուչիկների պայթյունների վտանգավոր հետեւանքները: Վերջին հաշվով, իրե՞նք էլ հայ են, չէ՞»,- խորհրդարանական բոյկոտն ահա այսպիսի մարդասիրական նկրտումներով դադարեցնելու կողմնակից է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւս գտնում է, որ ժամանակն է վերադառնալ խորհրդարան եւ ցանկացած հնարավորություն օգտագործել վարչակազմի բոլտերը թուլացնելու համար, բայց եւս ասում է, որ դաշինքը իր վերջնական որոշումը կկայացնի վաղվա նիստում: Այդուհանդերձ, ինչո՞ւ է վերադառնում ընդդիմությունը: Ըստ ընդդիմադիր մի պատգամավորի, իրենք վերադառնում են՝ խորհրդարանում կատարյալ խառնաշփոթ ստեղծելու եւ մեծամասնության 1,5 տարվա անդորրը խախտելու համար: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նստաշրջանը ցույց տվեց, որ խորհրդարանական մեծամասնությունն աշխատանքային չորս օրերի ընթացքում հասել էլ նյարդային այնպիսի հյուծման, որ խմբակցությունների ղեկավարները հազիվ էին կարողանում իրենց վստահված պատգամավորներին պահել խորհրդարանի շենքում:

Ուստի, ընդդիմությունը որոշել է վերջնականապես խախտել խորհրդարանի  տեւական անդորրը. նրանք կմասնակցեն բոլոր նիստերին, կպահանջեն, որ քննարկվեն օրակարգից օրակարգ թռնող օրինագծերը՝ «Հանրաքվեի մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունները, ավանդների հարցով մեծ օրակարգում գտնվող երեք նախագծերը, ընդդիմադիր պատգամավորների հեղինակած նախագծերը, կօգտվեն հայտարարությունների ժամից եւ 23 պատգամավորով մինչեւ նոյեմբեր կոչ կանեն ժողովրդին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կառավարության անդամներին կոնկրետ հարցադրումներ կուղղեն վերջիններիս կատարած կոնկրետ չարաշահումների վերաբերյալ: Մի խոսքով, ընդդիմությունը խոստանում է խորհրդարանական մեծամասնության կյանքը վերածել իրական մղձավանջի:

Ի դեպ, կոալիցիոն մեծամասնությունն արդեն լրջորեն մտահոգված է ընդդիմության վերադարձով, քանզի անսպասելի այդ վերադարձը մեծամասնության համար առաջացնելու է լրջագույն խնդիրներ: Խորհրդարանական ամբիոնն ընդդիմությանը չհանձնելու համար մեծամասնության պատգամավորները ստիպված են լինելու մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, կամ՝ գոնե նիստերի դահլիճում սահմանել աշխատանքային հերթապահություն: 

Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցությունից հեռացած Ալբերտ Բազեյանը երեկ հայտարարել է, որ ինքը ԱԺ վերադառնալ-չվերադառնալու հարցում պատրաստ է ենթարկվել «Արդարություն» դաշինքի որոշմանը: Նշենք նաեւ, որ Արամ Զ.Սարգսյանը Ազգային ժողով վերադառնալ չի պատրաստվում:

Նաիրա Զոհրաբյան     

Տպել
1028 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է