Պետական կարիք. ինչպես աշխատել 100 միլիոն

06/09/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Երեւանի կենտրոնում վեր խոյացող Հյուսիսային պողոտայի էպոպեային, որպես կանոն, հանրությունը մոտենում է զգացմունքների տեսանկյունից` դիտարկում այն մարդկանց ճակատագիրը, որոնց ոստիկանությամբ, ծեծուջարդով վտարում են իրենց տներից: Դա, անշուշտ, ճիշտ է` ցանկացած իրադարձություն պետք է դիտարկել առաջին հերթին մարդկանց ճակատագրերի տեսանկյունից: Սակայն մի պահ վերանանք սրանից եւ դիտարկենք Հյուսիսային պողոտան որպես բիզնես: Չնայած առաջին հայացքից այս ծրագրին որպես բիզնես մոտենալը պետք է սխալ լիներ, քանի որ մարդկանց իրենց տներից հանում են՝ պատճառաբանելով, թե անում են դա պետական կարիքների համար: Նշանակում է պետության համար այնպիսի կարիք է առաջացել այդ պողոտան կառուցելու, որ բիզնեսն այստեղ երկրորդական է:

Հիմա տեսնենք՝ այդ ի՞նչ պետական կարիք է: Թվերի մեջ շատ չխճճվելու համար դիտարկենք Հյուսիսային պողոտայի այն տարածքները, որոնք օտարվել են մրցույթներով եւ ներկայումս դրանց փաստաթղթային ձեւակերպումներն ավարտված են: Այսպես. մրցույթներով ընդհանուր առմամբ տրամադրվել է 20 հազար 570 քմ տարածք, որից ստացվել է 6,7 մլն դոլար: Մրցույթներում արձանագրված նվազագույն գինը կազմել է 201 դոլար մեկ քմ-ի դիմաց, առավելագույնը` 650 դոլար: Միջինը` 328 դոլար մեկ քմ-ի դիմաց: Մրցույթներում շահել են թվով վեց ընկերություններ. «Մերկատուր» (3500 քմ), «Նոր Այլնդ» (1150 քմ), «Լոկալ դիվելոփլզ» (4990 քմ), «Խաս-պրոֆիտ» (750 քմ), «Հայկապալ» (750 քմ) եւ «Սոգլասիե-Արմենիա» (10 հազար քմ) ընկերությունները:

Նրանք այժմ սկսել են պողոտայի կառուցապատման աշխատանքները: Եւ ուրեմն, ինչպիսի՞ բիզնեսի մասին է խոսքը: Թվերով ու ցուցանիշներով շատ չծանրաբեռնվելու համար վերցնենք ընդհանրական պատկերը: Շենքերը, որ կառուցվում են, լինելու են առնվազն 9 հարկանի: Այլ կերպ ասած, կառուցվելուց հետո այս հատվածում ունենալու ենք վաճառքի ենթակա մոտ 185 հազար քառակուսի մետր տարածք: Վաճառվող տարածքի գինը հայտնի է. միջինը` հազար դոլար մեկ քմ-ի դիմաց: Այս երկու թվերը բազմապատկելու արդյունքում ստանում ենք, որ կառուցված տարածքը ընդհանուր առմամբ վաճառվելու է 185 մլն դոլարով: Իսկ որքա՞ն փող է հարկավոր շենքերը կառուցել վերջացնելու համար: Այս թիվը եւս գաղտնիք չէ:

Եթե դուք ուզում եք մեծ, թանկ շինարարություն պատվիրել՝ օգտագործելով ժամանակակից նյութեր ու տեխնոլոգիաներ, ցանկացած խոշոր շինարարական ֆիրմայում ձեզնից կպահանջեն առավելագույնը 450 դոլար մեկ քմ-ի համար: Այսպիսով, 185 հազար քմ շինարարությունը իրականացնելու համար դուք պետք է վճարեք մոտ 83 մլն դոլար: Այսպիսով, նշված ընկերությունների ընդհանուր ծախսը կազմելու է 83 մլն դոլար, ընդհանուր հասույթը` 185 մլն դոլար: Այսինքն՝ ընկերությունների եկամուտը կկազմի ավելի քան 100 մլն դոլար: Սա է այս բիզնեսի ամբողջ թվաբանությունը: Ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ այս բիզնեսը ապահովում է ավելի քան 100 տոկոս եկամտաբերություն: Այսուհետ ի՞նչ պետական կարիքի մասին կարող է խոսք գնալ:

Արդյո՞ք պետական կարիքն է ստիպել սկսել Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Թվերը տալիս են այս հարցի պատասխանը: Խոսք չի կարող գնալ պետական կարիքի մասին, քանի որ ինքնին «կարիք» հասկացողությունը այլ բան է ենթադրում, քան 100 տոկոս եկամտաբերությամբ բիզնես: Հենց այս գերբարձր եկամտաբերությամբ կարելի է բացատրել այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում  Հյուսիսային պողոտայի շուրջ: Մասնավորապես, ինչո՞ւ որոշեցին, որ Հյուսիսային պողոտայի շենքերը պետք է ունենան առնվազն ինը-տաս հարկ այն դեպքում, երբ Թամանյանը նախատեսել էր 4-5 հարկանի շենքեր: Եթե կառուցեին Թամանյանի նախագծերով, ապա շինարարության եկամտաբերությունը կկազմեր ոչ թե 100 տոկոս եւ ավելի, այլ, ասենք, 40-50 տոկոս, որը եւս շատ բարձր է:

Բայց պողոտայի կառուցման միակ շարժիչ ուժը ընչաքաղցության մակարդակն է: Արդեն կարելի է նաեւ բացատրել, թե ինչու պողոտայի լայնությունը սահմանվեց 28 մետր այն դեպքում, երբ Թամանյանը նախագծել է 47 մետր: Լայն փողոցը ինքնին նշանակում է, որ շենքերի համար ավելի քիչ տարածք էր մնալու, ինչը նույնպես ենթադրում է, որ կառուցապատման եկամտաբերությունը նվազելու էր (Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտային մենք դեռ կանդրադառնանք): Այլեւս կարելի է բացատրել նաեւ, թե ինչու է Հյուսիսային պողոտայի կառուցապատման բիզնեսը դարձել մարդկանց առանձին խմբերի մենաշնորհը: Ո՞վ կթողնի, որ ավելի քան 100 տոկոսանոց եկամտաբերություն ապահովող այս բիզնեսում խցկվեն օտարները: Էլ ի՞նչ պետական կարիք:

Այս ամենից «պետական կարիքի» հոտ անգամ չի գալիս: Այս ամբողջը ընդամենը որոշ ընտրյալների համար արհեստականորեն սարքված բիզնես է, որտեղ դնելով 10 դոլար՝ մեկ-երկու տարում վերցնում ես ավելի քան 20 դոլար: Պարզապես մի 100 մլն դոլար աշխատելու կարիք կա` տղեքին փողը չի հերիքում` պակասություն է անում: Եւ նրանք թքած ունեն քաղաքի ճարտարապետական տեսքի, ենթակառուցվածքների գոյության, վտարվող մարդկանց ճակատագրի վրա: Դրանք ընդամենը մանրուքներ են, որոնք կարելի է արհամարհել հանուն եկամուտների: Մեկ այլ թվաբնություն էլ կա:

Մեր հանճարեղ իշխանությունները այնպես են արել, որ վերը նշված ներդրողները միայն շենքերը կառուցեն, իսկ փողոցները, էներգամատակարարումը, ջրամատակարարումը եւ այլ կոմունիկացիաների հարցերը ֆինանսավորվելու են համաքաղաքային գումարներից: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք բոլորս մեր գրպանից ենք վճարելու այդ ամենի դիմաց: Այդ գումարն էլ այսօրվա հաշվարկներով կազմելու է մոտ 20 մլն դոլար: Հետաքրքիր է, չէ՞, մենք փող ենք վճարելու, որ Հյուսիսային պողոտայում մարդիկ հարմարավետ ապրեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
1512 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ