Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարում՝ Ազգերի լիգայում: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առաջին հանդիպումը կանցկացնի ստուգատեսի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լիխտենշտենի ընտրանուն: Խաղը կսկսվի 20:00-ին:

Հավաքականի ֆուտբոլիստները մեծ նպատակներով, իսկ երկրպագուները մեծ հույսերով են մոտենում նոր մրցաշարին: «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ» միտքը պարբերաբար տարբեր ձեւակերպումներով կարելի է լսել նրանց շրջանում: Ազգերի լիգան Հայաստանին վերջապես խոշոր մրցաշարի՝ Եվրո 2020-ի ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություն է տվել:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում մշտապես խմբերում լինում են 2 ուղեգրերի իրական հավակնորդներ, ու Հայաստանի նման ֆուտբոլային փոքր երկրներին այդ ձեւաչափում հաջողության հասնելու համար նույնիսկ անձնվեր խաղալն ու ուժերի առավելագույնը ներդնելը բավարար չէ: Իսկ Ազգերի լիգայում հեռանկարներն այլ են: Այստեղ ՀՀ-ն պայքարելու է իրեն հավասարազոր մրցակիցների դեմ:

Ինչպես հայտնի է, հայերն ընդգրկված են Ազգերի լիգայի 4 դիվիզիոնից ամենաթույլում՝ D դիվիզիոնում: Այստեղ 16 ընտրանին բաժանվել է 4-ական թիմով 4 խմբի: 4 խմբի հաղթողները մասնակցելու են D լիգայի փլեյ-օֆ փուլին (2 կիսաեզրափակիչ, եզրափակիչ): Կիսաեզրափակիչների հաղթողները եզրափակչում վիճարկելու են լիգայի միակ ուղեգիրը:

Հայաստանը պայքարելու է 4-րդ խմբում: Մրցակիցներն են Մակեդոնիան, Լիխտենշտեյնը եւ Ջիբրալթարը: Հայաստան ու Մակեդոնիան այս խմբի ֆավորիտներն են, սակայն դա դեռ պետք է ապացուցեն խաղադաշտում: Այսօր Լիխտենշտեյնի դեմ ՀՀ-ն այդ ուղղությամբ պետք է առաջին քայլը անի:

Մեծահասակների հավաքականների մակարդակով այս երկրների միջեւ սա առաջին հանդիպումն է: Մի կողմից հայ ֆուտբոլիստները մեծ վստահություն ունեն առաջիկա խաղից առաջ: Մյուս կողմից Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչը նշում է, որ խմբային փուլում վերջնական արդյունքում իրենց տեսնում է 3-4-րդ հորիզոնականներում: Թե խմբում հաղթանակ տանելու, եւ թե Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ հոգեբանական լավ վիճակում լինելու առումով հաղթանակը այսօր շատ կարեւոր է:

3 օր անց Հայաստանը կանցկացնի, շատերի կարծիքով, Ազգերի լիգայում իր համար որոշիչ հանդիպումներից մեկը. կհյուրընկալվի Մակեդոնիային: Այս թիմը համարվում է խմբում հաղթելու ճանապարհին Հայաստանի գլխավոր խոչընդոտը: Նրանց միջեւ դեմ առ դեմ անցկացրած խաղերում հավասարություն է: 6 անգամ են չափել ուժերը: Կողմերից յուրաքանչյուրը հաղթել է 2-ական անգամ: 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, միմյանց դարպասն էլ ուղարկել են 11-ական գնդակ:

Այս 2 հանդիպմանը Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 3-ից: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, կադրային առումով, լուրջ բողոքներ չունի: Նշում է, որ ընտրել է հնարավորինս օպտիմալ կազմ: Միայն ցավում է, որ վնասվածքի պատճառով իրենց չի կարող օգնել Հրայր Մկոյանը եւ շատ կուզեր, որ հավաքականում լիներ նաեւ Յուրա Մովսիսյանը, որը թեեւ ապաքինվել է լուրջ վնասվածքից, սակայն թիմ ու խաղային պրակտիկա չունի:

Տպել
790 դիտում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին