Ո՞վ է Երեւան-Արմավիր երթուղու ուղեւորահոսքի վրա ազդում. Ալեքսանյանի Բոգոյի մենաշնորհը

Երեւան-Արմավիր երթուղու կանոնավոր ուղեւորափոխադրման թույլտվություն ունեցող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը վերջերս կառավարության դիմաց` լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերության կանոնավոր աշխատանքը խաթարված է եւ իրենց աշխատանքներին խանգարում է Կիլիկիայի ավտոկայանից Բոգո անունով մեկը: Խաչատրյանի խոսքով՝ նա չի թողնում իրենք աշխատեն` ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ իր ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել: Բոգոն` Ռուբեն Կոստանյանը (նախկինում Սիմոնյան) ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է եւ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի խնամին:

Մի քանի տարի առաջ նմանատիպ հարցերի հետ կապված դարձյալ շոշափվել էր Բոգոյի անունը: Մասնավորապես, ըստ կայքերից մեկի 2013 թվականի հրապարակման՝ ««Նորագյուղցի Բոգո» կոչվող ինչ-որ կիսագողական կարողանում է իր «լայն» ազդեցությամբ կամ թիկունքում հզոր ուժ ունենալով՝ ճնշել ավտոկայանում տաքսիների վարորդներին, ովքեր ապահովում են Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ երթուղին եւ այլ կարեւոր ուղղություններ: Պարզվում է՝ Նորագյուղցի Բոգոն ստիպում է տաքսու վարորդներին՝ ամեն մի ուղևորափոխադրումից որոշակի գումար հատկացնել իրեն»,- ասված է հրապարակման մեջ:

Տրանսպորտի նախարարությունում առայժմ չի կազմավորվել տրանսպորտային տեսչությունը, որն օրենքով պետք է բացառի թույլտվություն չունեցող այլ մեքենաների ապօրինի ուղեւորափոխադրումները:

Պարզվում է, որ բացի այս դեպքից, Ռուբեն Կոստանյանի անունը այլ դեպքերի հետ նույնպես կապվում է: Մասնավորապես, Կոստանյանի հետ առնչվող «Երկու ընկեր» ՍՊԸ-ն Երեւան-Թբիլիսի միջպետական ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Մեր տեղեկություններով՝ ընկերությունը մենաշնորհային դիրք է ստեղծել եւ մրցույթային կարգով կարողացել է թե՛ Կիլիկիա եւ թե՛ Հյուսիսային ավտոկայաններում միակ ուղեւորափոխադրողը լինել` դեպի Թբիլիսի: ՀԺ-ն Հյուսիսային ավտոկայանի տեղեկատու բաժնից ճշտեց, որ այնտեղից ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում դեպի Թբիլիսի եւ Թբիլիսի հնարավոր է գնալ միայն Կիլիկիա ավտոկայանից:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի 2017 թվականի մարտի 3-ի N 297-Ա հրամանով՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն մրցույթային կարգով 3 տարով հնարավորություն է ստացել երկու ավտոկայաններում էլ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնել դեպի Թբիլիսի:

Ստացվում է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն հաղթել է երկու տեղից ուղեւորափոխադրում իրականացնելու` տրանսպորտի նախարարության կողմից անցկացված մրցույթները, սակայն ընդամենը մեկ տեղից է իրականացնում այդ ուղեւորափոխադրումը:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ Կիլիկիա ավտոկայանից նախատեսված մեկ մեքենայի փոխարեն մի քանի մեքենա է ուղեւորափոխադրում կատարում դեպի Թբիլիսի`տարբեր ժամերի, ընդ որում, այդ մի քանի մեքենան պատկանում են «Երկու ընկեր» ՍՊԸ-ին: Այսինքն, ընկերությունը առնվազն հնարավորություն ուներ մեկական մեքենա ապահովել երկու ավտոկայաններում էլ, սակայն նախընտրել է մի կետում կենտրոնանալ, իսկ մյուս կետում էլ ոչ մեկին հնարավորություն չտալ:

Որոշ ժամանակ առաջ ՀԺ-ին էր դիմել մի քաղաքացի՝ Արմեն Հարությունյան անունով, ով պատմել էր, որ այդ մրցույթները Կոստանյանը հաղթել է միայն իր ունեցած պետական լծակների շնորհիվ: Հարությունյանը նշում էր, որ ցանկացել է գոնե Հյուսիսային ավտոկայանում սպասարկել երթուղին, սակայն տրանսպորտի նախարարությունում աշխատող իր մտերիմները խորհուրդ են տվել չմասնակցել մրցույթին, քանի որ արդյունք չէր տալու` ամեն ինչ որոշված էր: Արդյունքում Կոստանյանը մրցույթով հաղթել է «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ին եւ դաշտում իրենից բացի այլ մարդ չի մնացել:

ՀԺ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք նախարարությունը տեղյակ է, որ Հյուսիսային ավտոկայանից Երեւան-Թբիլիսի կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնելու մրցույթը հաղթած ընկերությունը նշված կետից ուղեւորներին չի սպասարկում, ինչին ի պատասխան փոխնախարարը ասաց. «Ընկերության տնօրենի խոսքով՝ երթուղին ամեն առավոտ Հյուսիսային ավտոկայանում նշված ժամին տեղում է լինում, սակայն ուղեւոր չլինելու պատճառով չի իրականացնում երթ»:

Փամբուխչյանը նաեւ նշեց, որ եղել է դեպք, որ Հյուսիսային ավտոկայանում ուղեւորներ են եղել, բայց նրանց տեղափոխել են Կիլիկիա ավտոկայան, որպեսզի այնտեղից գնան Թբիլիսի:

Հարցին, թե նախարարությունը այս դեպքում լիազորվա՞ծ չէ մրցույթի արդյունքները չեղյալ համարել՝ հաշվի առնելով, որ ընկերությունը Հյուսիսային ավտոկայանից ուղեւորափոխադրում չի իրականացնում, Փամուխչյանը պատասխանեց. «Քանի որ արդեն հարցը բարձրացված է, այդ հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կլինեն»: Տրանսպորտի նախարարությունում, որպես ՍՊԸ-ի տնօրեն, նշված է Դավիթ Սարգսյանը, իսկ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում ՍՊԸ-ի հիմնադիր է հանդիսանում Ռուբեն Սիմոնյանը, նույն ինքը` Բոգոն, որն ազգանունը հետագայում փոխել եւ դարձել է Ռուբեն Կոստանյան:

Տպել
8974 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին