Մկրտումյանի տան վրա հարձակվելու մեջ մեղադրվող ոստիկանը չի իմացել՝ ուր է գնում, աներն է տարել

Լուսանկարում ձախից՝ Մայիս Մկրտչյանը, Արման Մկրտումյանը, Գագիկ Ղեւոնդյանը

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա զինված հարձակվելու, սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու համար մեղադրվող ոստիկանության աշխատակից Մայիս Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արարատ Ազիբեկյանը:

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 28-ին. ժամը 22-ի սահմաններում դիմակավորված եւ զինված երեք հոգի ներխուժել էին Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ Արման Մկրտումյանի որդին՝ Գոռը, հոր հետ դիմադրություն էր ցույց տվել՝ գազային ատրճանակով կրակել էր հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր եղել ինքնաձիգով։ Հայր եւ որդի նրան վնասազերծել էին։ Ընթացքում հարձակվողներից երկուսն անկանոն կրակոցներ էին արձակել ու փախել: Վնասազերծված տղամարդը՝ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն, ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Դեպքից երկու օր անց իրավապահներին հաջողվեց պարզել նաեւ մյուս երկուսի ինքնությունը. նրանք են 30-ամյա Մայիս Մկրտչյանը եւ վերջինիս աները՝ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանը: Մայիս Մկրտչյանը բերման է ենթարկվել օգոստոսի 31-ին Մարմարաշեն գյուղից, ապա ձերբակալվել ու կալանավորվել:

- Պարոն Ազիբեկյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Իմ պաշտպանյալը չի իմացել, որ գնում են ավազակային հարձակման, ինքն ասել է, որ իր աներոջ հետ ուղղակի գնացել է, չի իմացել, թե ուր են գնում:

- Այսինքն՝ ցուցմունք է տվե՞լ:

-Այո, մինչեւ իմ ներգրավվելը:

- Պարոն Ազիբեկյան, այսինքն՝ Մայիս Մկրտչյանի աներն իրեն չի՞ ասել, թե ուր են գնում:

-Ոչ:

- Նաեւ չի՞ իմացել, որ Արման Մկրտումյանի առանաձնատուն պիտի գնան:

- Իհարկե՝ ոչ, չի էլ ճանաչել:

- Արման Մկրտումյանի որդին նշել է, որ ավազկային հարձակում կատարած երեք անձինք էլ դիմակավորված են եղել: Այդ դեպքում, եթե չի իմացել՝ ինչպե՞ս է իր մոտ դիմակ, զենք եղել:

- Ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, դա նախաքննության գաղտնիք է:

- Ինքը չի՞ եղել կրակոց արձակողների մեջ:

- Ըստ իրեն՝ ոչ:

- Այդ դեպքում՝ ինչո՞ւ էր փախուստի դիմում, չէ՞ որ ինքը ոստիկան է:

- Կրակոցներ է արձակվել, դրա համար էլ փախել է:

- Իսկ դեպքից հետո ինչո՞ւ չի ներկայացել բաժին:

- Սպասել է՝ աները գա, միասին անեն, բայց աները փախել է: Բաժնում արդեն ինքը ամեն ինչ պատմել է:

- Կալանավորման որոշման դեմ բողոք ներկայացրե՞լ եք:

- Ոչ, դեռ չենք որոշել:

- Քանի՞ տարի է աշխատում համակարգում:

- Իր ասելով՝ 13 տարի:

Մայիս Մկրտչյանի աները՝ Գագիկ Ղեւոնդյանն օրեր առաջ հայտնաբերվել է Վրաստանում. նա հենց դեպքի օրը հատել էր սահմանը: Ղեւոնդյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել. այժմ վրաց իրավապահների հետ քննարկվում է նրան ՀՀ–ին արտահանձնելու հարցը:

Տպել
4661 դիտում

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից․ ՊԵԿ նախագահ

Խնածախի այրված 4 տներին 190 միլիոն դրամի փոխհատուցում է հարկավոր՝ Սյունիքի մարզպետարանը չունի

ՀՀԿ ցուցակի 17-րդ համարը` Հովիկ Աբովյանը, 3 թանկարժեք մեքենա եւ մի քանի անշարժ գույք ունի

Առանց հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարեվերջին նոր ռեկտոր կընտրեն

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով