«Նորքի» նորությունները. բժիշկների բոնուսներն ավելացել են, հեռուստացույցը դարձել է անվճար

Համացանցում վերջին օրերին տեղեկություններ են պտտվում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրված հաջողությունների ու ձեռքբերումների մասին, որոնք պայմանավորված են նոր ղեկավարության արդյունավետ գործունությամբ: Նշվում է ռեկորդային եկամուտների ու նաեւ մի շարք ոչ բուժական ծառայություններ անվճար դառնալու մասին:

Նորանշանակ տնօրեն Մհեր Դավիդյանցը, մեր զրույցում անդրադառնալով վերոնշյալին, մանրամասնեց, որ արտաբյուջեի, այսինքն՝ վճարովի ծառայությունների դիմաց վճարումները օգոստոսին կազմել են 10 միլիոն դրամ՝ նախորդ ամսվա 4 միլիոն դրամի փոխարեն: Դա նշանակո՞ւմ է, որ մինչեւ այժմ կար, այսպես կոչված սեւ դրամարկղ, իսկ հիմա այդ գումարները ստվերից օրինական դաշտ են բերվել, ինչն էլ դարձել է եկամուտների աճի պատճառը: «Թույլ տվեք չմեկնաբանել, չեմ կարող ասել, բայց փաստացի գրանցել ենք այդպիսի աճ»,- պատասխանեց բուժհաստատության ղեկավարը: «Հավանաբար դա է մեխանիզմը, որովհետեւ, ըստ էության, հետազոտությունների քանակը պահպանվել է»,- հավելեց նա: Այդուհանդերձ, Մհեր Դավիդյանցը նշեց, որ աչքի ընկնող չարաշահումներ հիվանդանոցում չեն հայտնաբերվել. «Ակնհայտ չարաշահումներ չունենք: Որոշակի խնդիրներ, բնականաբար, կան, որովհետեւ աուդիտ արվում է: Դա պլանով նախատեսված ներքին ամենամյա աուդիտ է: Հիմա մենք մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք նաեւ ֆինանսական աուդիտ՝ պայմանագրերի ստուգում եւ այլն»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ավելացել են բժիշկներին վճարվող տոկոսները: Եթե նախկինում նրանց էր փոխանցվում յուրաքանչյուր խորհրդատվության համար վճարված 5-10 հազար դրամի 50 տոկոսը, այժմ այդ թիվը հասցվել է 80 տոկոսի: Վճարովի բուժսպասարկման դիմաց ստացված գումարից բժիշկներին է փոխանցվում դրա 50 տոկոսը՝ նախկին 30 տոկոսի փոխարեն: Ինչ վերաբերում է որոշակի ծառայություններ անվճար դառնալուն, նման բան, ըստ էության, չկա: Մհեր Դավիդյանցի խոսքով, պարզապես այլեւս անհրաժեշտություն չկա վճարել՝ հիվանդասենյակներում դրված հեռուստացույցը դիտելու համար, որը հարմարեցված էր միայն մետաղադրամով միանալուն եւ հարյուր դրամի դիմաց աշխատում էր մեկ ժամ:

Տպել
11855 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին