Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դժվարին հաղթանակ տարավ Լիխտենշտենի նկատբամբ: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարի շրջանակներում մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1:

Հանդիպման հենց սկզբից Հայաստանի հավաքականը փորձում էր հնարավորինս շուտ բացել հաշիվը, սակայն չէր ստացվում: Մրցակիցը, որին դեմ խաղում հայերը տեսականորեն ֆավորիտ էին ու որին հեշտությամբ պետք է հաղթեին, ոչ միայն կարողանում էր լավ պաշտպանվել, այլեւ ամեն առիթ օգտագործում  էր մրցակցի դարպասի մոտ վտանգ ստեղծելու համար: Հայաստանի հավաքականը մի քանի անգամ գոլ խփելու իրական պահերը բաց թողնելուց հետո վերջապես դարպասը գրավեց 31-րդ րոպեին: Գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Մարկոս Պիզելին: Ուրախությունը, սակայն, երկար չտետեւեց: 2 րոպե անց մրցակցի խաղացողներից Սանդրո Վոլֆինգերը հավասարեցրց հաշիվը: Խաղակեսի վերջում հայերը կրկին հաղթողի դերում հայտնվելու մի քանի շանս ունեցան, սակայն չօգտագործեցին:

2-րդ կեսում Հայաստանի հավաքականը նույնպես պարբերաբար անհանգստացնում էր մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին, սակայն ամեն անգամ մի բան խանգարում էր: Դրվագներից մեկում Լիխտենշտեյնի ֆուտբոլիստները իրենց տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Հներխիխ Մխիթարյանի նկատմամբ, ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Գնդակին մոտեցավ հենց Մխիթարյանը, բայց չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը:

74-րդ րոպեին մրցակիցը մնաց 10 հոգով: 2-րդ դեղինը ստանալուց հետո հեռացվեց Լիխտենշտեյնի ավագ Միշել Պոլվերինոն: 2 րոպե անց էլ հայերը խփեցին հաղթական գնդակը: Արաս Օզբիլիսը հիանալի խաղարկումից հետո գնդակը փոխանցեց Տիգրան Բարսեղյանին, վերջինս էլ այն ուղարկեց դարպասը. 2:1:

Հաջորդ հանդիպումը հայերը կանցկացնեն սեպտեմբերի 9-ին: Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվեն Մակեդոնիային:

Տպել
1849 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը