Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր խաղը Լիխտենշտեյնի դեմ հանդիպման ընթացքում չստացվեց: Այս մասին նա նշեց սեպտեմբերի 6-ին Վազգես Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարի շրջանակներում կայացած հանդիպումից հետո: ՀՀ-ն հաղթեց 2:1, սակայն ընթացքում Մխիթարյանը աչքի ընկնելու պահեր բաց թողեց՝ այդ թվում չիրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը: Հանդիպումից հետո դոպինգ ստուգում անցնելուց հետո նա լագրողների հետ զրույում կիսվեց տպավորություններով:

-Գոլ խփելուց հետո երեւի կենտրոնացվածությունը կորցրեցինք, գոլ բաց թողեցինք, ու դժվարացավ, բայց փորձում էինք գտնել դարպասի բանալին: Երեւի այսօր իմ օրը չէր: Շատ հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է, կարեւորը հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք:

-Խաղային նոր ձեռագրով էին խաղում՝ առանց մաքուր հարձակվողի: Ի՞նչ կասես:

-Երեւի մարզիչը համարել էր, որ ամենաճիշտ տարբերակը դա էր, ու այդ պատճառով էլ այդպիսի մարտավարությամբ էինք խաղում: Ինչ-որ տեղ ստացվեց, ինչ-որ տեղ չստացվեց, բայց ֆուտբոլ է, փորձեցինք, կարեւորը մինչեւ վերջ պայքարեցինք ու հասանք այն արդյունքին, որը ուզում էինք:

-Խաղի ամենաբարդ հատվածը ո՞րն էր:

-Երեւի չիրացրածս 11-մետրանոցից հետո: Չնայած շուտ գոլ խփեցինք, բայց երեւի ամենաբարդ հատվածն էր: Ինչո՞ւ, որովհետեւ մինչեւ այդ էլ հնարավորություն ունեինք խփելու, չխփեցինք: Կարծում եմ՝ եթե իրացնեի 11-մետրանոցը, ավելի հեշտ կլիներ, բայց ֆուտբոլ է: Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարեւորը փորձեցի: Ուղղակի այսօր իմ օրը չէր:

-Երկար մնացիր խաղադաշտում: Ինչի՞ հետ էր կապված:

-Դոպինգ ստուգում էի անցնում:

-Կարծիքներ կան, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Մակեդոնիայի դեմ արտագնա հանդիպումը մեզ համար ամենաբարդն է լինելու Ազգերի լիգայում: Ի՞նչ ես կարծում այդ առումով:

-Մեզ համար ամեն խաղ էլ շատ դժվար է, հեշտ խաղեր չկան: Դուք էլ տեսաք, որ Լիխտենշտեյնի դեմ դժվարությամբ էինք խաղում: Դժվար խաղ է լինելու, բայց կպատրաստվենք լրջությամբ:

Տպել
2409 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է