Թուրք-սիրիական սահմանին կառուցվող անվտանգության պատի 93 տոկոսի աշխատանքներն ավարտվել են

07/09/2018 schedule09:15

Թուրքիան շարունակում է հարևան երկրների հետ սահմաններին անվտանգության պատ կառուցելու աշխատանքները։ Թուրքական մամուլի համաձայն՝ մասնավորապես Սիրիայի հետ սահմանին արդեն ավարտվել են միջսահմանային պատնեշի շուրջ 93 տոկոսի կառուցման աշխատանքները։ Սիրիայի  հետ սահմանի երկարությամբ ձգվող պատի նախատեսված երկարությունը 564 կմ է, որից ներկայումս կառուցվել է 538 կիլոմետրանոց հատվածը, հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրի հավաստմամբ, երբ կառուցապատման աշխատանքները վերջնականապես ավարտվեն, թուրք-սիրիական սահմանի պատն իր երկարությամբ 3-րդը կլինի աշխարհում՝ Չինական պատից և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկարությամբ ձգվող պատնեշից հետո։

Իսկ Իրանի հետ սահմանին կառուցվելիք 144 կիլոմետրանոց պարսպից կառուցվել է շուրջ 55 տոկոսը՝ 90 կմ։ Այս հատվածում շինարարությունը հատկապես ձմռան ամիսներին դանդաղում է։ Նախատեսվում է, որ աշխատանքները լիովին ավարտին կհասցվեն մինչև գարուն։

Թե Սիրիայի, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատերին նաև տեղադրվել են դարպասներ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներում սահմանը հատելու հնարավորություն ունենալու համար։ Սիրիայի հետ սահմանին կա 44, Իրանի սահմանին՝ 15 դարպաս։ Դրանք ունեն 5 մետր լայնություն, 7․000 տոննա կշիռ և կարող են դիմանալ 80 կմ/ժամ արագությամբ շարժվող մեքենայի հարվածին։

Բացի այդ՝ սահմանի նշված հատվածներում կառուցվել է 22 դիտաշտարակ։ 15 մետր բարձրությամբ 5 հարկանի այդ աշտարակներում պահվում է այն ամենը, ինչը կարող է պետք գալ սահմանապահ զինվորին։ Աշտարակների պատերը կառուցված են հատուկ շինանյութից, որը կարող է դիմանալ ականանետների և հրթիռների հարվածներին։ Շինության բոլոր ապակիներն անխոցելի են, իսկ դռները՝ պողպատից։

Տպել
778 դիտում

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը