Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս ամսվա վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։

Հայտնի է, որ նույն օրերին Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Ուշակովը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։ «Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար»,- ասել է Ուշակովը։

Մինչ այդ Սոչիում ՌԴ նախագահի հետ էր հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եւ հրավիրել Պուտինին Ադրբեջան: Այդ այցի արդյունքում Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ու ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ SOCAR-ին պատկանող թուրքական STAR նավթավերամշակող գործարանին ռուսական նավթ մատակարարելու մասին:

Փաստաթուղթը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևն ու «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը:

Պայմանագրի պայմանների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարվա ընթացքում նավթավերամշակող գործարանին 1 միլիոն տոննա նավթ կմատակարարվի: Կողմերը նաեւ պայմանավորվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացման աշխատանքների արագացման շուրջ:

Տպել
501 դիտում

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ 15 հազարով քիչ

Ալիևը քննադատել է Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ