Ձերբակալվել է «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետի վրա զինված հարձակում գործած անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ինչպես արդեն հայտնել ենք 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:35-ի սահմաններում/ դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 41/3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի քննության շրջանակներում ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին: Պարզվել է նաև, որ հանցագործության կատարման ժամանակ, որպես տրանսպորտային միջոց օգտագործվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված են եղել կեղծ համարանիշեր:

Միջնորդություն է ներկայացվել ավտոմեքենան խուզարկելու թույլտվություն ստանալու մասին: Ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփշտատուփով:

06.09.2018 թ.՝ ժամը 10:01-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիր բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
444 դիտում

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում

Գյումրեցի կնոջ մահվան գործով ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել

Չեմ վախենում. Սրբուկը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության մասին