Կառավարությունը ցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ. Արփինե Հովհաննիսյան

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ եւ ձեռնպահ չկար: Նշենք, որ նախագիծը վերաբերում է ընտրական բարեփոխումներին: Այն բուռն քննադատությունների էր արժանացել պետաիրավական հանձնաժողովում եւ առաջին ընթերցմամբ հարցի քննարկման ժամանակ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ վերապահումով էին կողմ քվեարկել, առաջարկելով կառավարությանը՝ երկրորդ ընթերցմանը փոփոխությունների ենթարկել օրինագիծը: Կառավարությունն ընդունել էր պատգամավորների առաջարկները:

Նշենք, որ նախագծում վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետեւանքները: Բացի այդ՝ առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել եւ դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ եւ հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում, այլ ընդհակառակը՝ խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը, եւ հատկապես կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:

«Գոհունակությամբ փաստենք, որ կառավարությունն ընդունել է մեր բոլոր առաջարկությունները: Փաստորեն՝ կառավարությունը, հատկապես փոխնախարար Հովհաննիսյանը դրսեւորեց բարձր պրոֆեսիոնալիզմ եւ ադեկվատություն եւ նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ նախագիծ»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կառավարությանը, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ապահովվի թափանցիկությունը եւ կիրառվեն տեսախցիկները: «Ուզում եմ հույս հայտնել, որ մենք հետքայլ այս առումով չենք գրանցի»,- ասաց նա:

Տպել
1501 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել