Զարմանում եմ, որ վարչապետը գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, որ նախկին իշխանությունն ամբողջությամբ կոռումպացված է եղել եւ անգամ վարչապետը նշում է, որ բացահայտումներից շոկի է ենթարկվում, ասաց.

«Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ` վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա հաց եւ տեսարաններ, հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանը էժանացավ, մեռան կոխելով աչքներս, բա բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ»:

Նա նշեց, որ կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի: «Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են, հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի, կխոսենք: Հայտարարեցին տուշոնկա-մուշոնկա, կարողանալո՞ւ են իրենք ապացուցել: Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, ինքը պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ՝ քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում մինչեւ ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում, դա որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- ասաց նա:

Շարմազանովը կարծում է, որ այս կառավարությունն արտաքին քաղաքականության հայեցակարգ չունի: Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլեւ հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, որը երեկ փաստեց նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե Հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ վա՜յ, քոռանամ ես, է՜, քոռանամ քո համար, որ մի բան ասում ես, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարդ այլ բան է ասում։ Հեգնանքով պետք չէ մեզ հետ խոսել, մենք ընդդիմություն ենք եւ սրտացավությունից ելնելով ենք ասում։ Ես փաստերն եմ ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս»,- ասաց նա։

Շարմազանովը շեշտեց՝ ինքը որեւէ գործընկերոջ հետ «պլինտուսից» ներքեւ բանավեճ չի անում։ Նա հռետորական հարցադրում արեց, թե երբ վարչապետը ՌԴ-ին ՀՀ նոր իրավիճակին ադապտանալու կոչ է անում, կամ ՌԴ ԱԳ նախարարին ի պատասխան նշում է, թե « ՀՀ-ում շոգ է», իսկապես հավատու՞մ է, որ սա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա.

«Ի՞նչ է՝ նրա հումորը լա՞վ են ընդունելու ՌԴ-ում, կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում, վարչապետը գտնում է, որ սա լա՞վ ազդակ է»:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ ՀՀ 3 նախագահների ժամանակ նման իրավիճակ չի տեսել։ Ըստ նրա՝ խնդիրը միայն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեջ չէ։ Շարմազանովի կարծիքով՝ խնդիրներ կան նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններում։

«Գնում են Եվրոպա, գալիս են ու ասում են՝ ինչո՞ւ մեզ փող չեք տվել, մենք հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունները տեսանք չէ՞, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ կանգնեց ասեց չէ՞, որ լուրջ ներդրումային ծրագիր Միացյալ Նահանգներից չկա։ Նենց չի, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ նենց զարգացրել են հարաբերությունները, որ մնում է ՌԴ-ի հետ։ Խնդիրն այն է, որ այս մարդիկ չունեն հայեցակարգ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հանրապետական պատգամավորը նաեւ հավելեց, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը հայեցակարգ չունի նաեւ Արցախի հիմնախնդրի հետ կապված:

«Ասում է, որ ես գամ, ձեզ հետ կքննարկեմ ու կորոշենք, այ, ընկեր ջան, էս հո նիկոլի թիվը չի, էս ի՞նչ ենք անում մենք, սա խայտառակություն է, բա կառավարություն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չես վերցնում։ Ինչ է, թվում է՝ Օբաման ու Թրամփը հավաքել են ժողովրդին ու հարցրել՝ Իրաքը ռմբակոծեն, թե՝ չէ՞»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Տպել
11910 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը